ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԵԼԵԹՈՆԻՆ Ի.Հ.Հ. ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆՈՒՄ

Հինգշաբթի 26 նոյեմբեր 2015 թւին կազմակերպւեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի թելեթոնը, որի հիմնական նպատակն էր դրամահաւաք, որը այս տարի յատկացւելու Ղարաբաղում 5 երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարան հայթայթելու նւիրական գործին:

 

Այս առիթով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի ներկայացուցիչ պրն. Մինաս Աղանեանսի այցելեց Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն. հանդիպեց պրն. դեսպանին եւ դեսպանատան աշխատակազմին, հանդիսութեանց պաշտօնական բացումը սկսւեց Հայաստանի Հանրապետութեան քայլերգով որից յետոյ ներկաներին ողջունեց Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանը, որ հիմնական կէտերի մէջ բացատրեց այս տարւայ թելեթոնի նպատակը. ապա հրաւիրեց առաջնորդ Սրբազանին նոյն առիթով արտայայտւելու: Սրբազան հայրը նախ ողջունեց բոլորին եւ գնահատեց նրանց իրենց մասնակցութեան համար ՛՛ Հայաստան Համահայկական հիմնադրամի թելեթոնը իր շուրջ է համախմբում ողջ հայութիւնը, քանի որ համահայկական բնոյթ ունի եւ անքակտելիօրէն կապւած է Հայաստանին ու Արցախին, հետեւաբար ամէն մի հայու պարտքն է իր ազգային պարտականութիւնը կատարելու իր հայրենիքի նկատմամբ ՛՛ եզրակացրեց Սրբազան հայրը:

Վերջում Հայաստան Համահայկական Հիմնադրամի տնօրինութեան ներկայացուցիչ Արին Քարամեանը ամփոփ զեկոյց փոխանցեց ներկաներին հիմնադրամի նիւթական գործառնութեան շուրջ: