Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ. Հ. թեմի առաջնորդի եւ Թեմական խորհրդի հանդիպումը՝ Թեհրանի Թաղային խորհուրդների հայ անդամների հետ

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, թւականիս  սեպտ.-ի 23-ին ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում էր կազմակերպւել Թաղային խորհուրդների հայ անդամների հետ:

Թ.Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեմական խորհրդի ատենապետի եւ անդամների հետ կայացած հանդիպմանը, Թաղային խորհուրդների 12 հայ անդամներից նեկայ էին ութը, որոնք մաս էին կազմում Զարքեշ, Մաջիդիէ, Բահար եւ Վանաք շրջանների Թաղային խորհուրդներին:

Հանդիպման ընթացքում, Թաղային խորհուրդների անդամները զեկուցեցին իրենց աշխատանքների, իրաւասութիւնների եւ քաղաքապետարանի հետ իրենց յարաբերութիւնների մանրամասները:

Իւրաքանչիւրը ներկայացրեց իր շրջանի խորհրդի կողմից այդ շրջանի հայկական կառոյցներին, ինչպիսին՝ դպրոցներ, եկեղեցիներ եւ միութիւններ, նաեւ Կարիքաւորներին օժանդակող մարմնին ցուցաբերած օժանդակութիւնների մասին, յաւելելով, որ կարելի է աւելի օժանդակութիւն տրամադրել:

Հանդիպման ընթացքում, խօսւեց նաեւ նման ընտրութիւններին, մասնակցելու հարցով համայնքիս խրախուսելու նպատակով, ազգային մարմինների համագործակցութեան անհրաժեշտութեան մասին:

Հանդիպման աւարտին, թեմակալ առաջնորդը կարեւորեց խորհուրդների դերը ու աշխատանքները եւ նրանց կապը Թեմական խորհրդի հետ, համայնքային աշխատանքներն է՛լ աւելի դիւրին դարձնելու համար: Կարեւորւեց նաեւ նման հանդիպումների յաճախականութիւնը:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ