Ալիք - Տեղեկացանք, որ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, երէկ երեկոյեան Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անակնկալ այցելել է հայ նահատակ զինւոր Գագիկ Թումանեանի ընտանիքին:
Նրան ուղեկցել են Թեհրանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու վեցերորդ շրջանի քաղաքապետ Ազիմ Բաբային:
Այցի ընթացքում, Ազիմ Բաբային տեղեկացրել է, որ 6-րդ շրջանի քաղաքապետարանը մտադիր է Գագիկ Թումանեանի անւան հրապարակում տեղադրել նրա կիսանդրին:
Նախաձեռնութիւնն արժանացել է պրն. Ղալիբաֆի հաւանութեանը: