Թեհրան նահանգի Բնական Աղբիւրների ու Ջրային Պաշարների Գերատեսչութեան Տեխնիկական հարցերով տեղակալ(معاون فنی اداره کل منابع طبیعی و آبخیزداری استان تهران)՝ ճարտգ. Հաղանին, Թեհրանի Ջրային Աղբիւրների Գերատեսչութեան Հսկիչ բաժնի պետ և Մեծայարգ Առաջնորդի ներկայացուցչութեան գրասենեակի պատասխանատու( رئیس حراست اداره کل منابع طبیعی استان تهران و مسئول نمایندگی دفتر ولایت فقیه)՝ Հոջ. Նաջջարիի, նաև Թեհրան քաղաքի Ջրի Պաշարների Ներկայացուցչութեան Գրասենեակի պատասխանատու( مسئول دفتر نمایندگی منابع طبیعی شهر تهران)՝ Հոջ. Սալարիի ընկերակցութեամբ, երեքշաբթի յունւարի 5-ին, ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ այցելեցին Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարան և հանդիպում ու զրոյց ունեցաւ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Հանդիպման ժամանակ ճարտգ. Հաղանին Ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ շնորհաւորեց բոլոր քրիստոնեաներին ու յատկապէս իրանահայութեանը:
Այնուհետեւ Սրբազան հայրը խօսք առնելով, շնորհակալութիւն յայտնեց պատւիրակութեան ուշադրութեան և այցի կապակցութեամբ, որից յետոյ կողմերը զրուցեցին բնական աղբիւրների պաշտպանութեան ու բնապահպանութեան գործընթացների կապակցութեամբ: