ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ այս օրերին հիւրաբար Թեհրան է գտնւում Արժ. Տ. Ներսէս Աւ. Քհնյ. Ներսիսեանը:

Արժանապատիւ Տէր հայրը երկար տարիներ աշխատել է Անգլիոյ բրիտանական գրադարանի Արեւելագիտութեան բաժնում իբրեւ տնօրէն եւ գիտաշխատող:

Իր կեցութեան շրջանին Արժանապատիւ Տէր հայրը ընդառաջելով մեր խնդրանքին պատարագելու եւ քարոզելու է Թեհրանի մեր եկեղեցիներում հետեւեալ օրերին՝

  • 16 հոկտեմբեր 2015 Սրբոց Թարգմանչաց եկեղեցում
  • 18 հոկտեմբեր 2015 Ս. Սարգիս եկեղեցում
  • 23 հոկտեմբեր 2015 Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու կրօնական արարողութեան եւ լսելու Արժանապատիւ Տէր հօր քարոզը: