Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան արարողութիւնները:

Թւականիս յունւարի 5-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի՝ ճաշու ժամերգութիւն եւ Ս․Պատարագ, որը խորհրդանիշն է Քրիստոսի ծննդեան մասին կատարւած հին Կտակարանեան մարգարէութիւնների եւ Բեթղեհէմեան աստղի, որը մոգերին առաջնորդեց Փրկչի ծննդեան վայրը։ Նրան յաջորդեց Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ս. Պատարագն եւ Ջրօրհնէքի արարողութիւնը։ Ս. Սարգիս մայր Եկեղեցում Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը սպասարկում էին Արժ. Քահանայ հայրեր Տ․ Սահակ Խոսրովեանն ու Տ․ Արիստակէս Շահմիրեանը։

Արարողութեանը ներկայ էին հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն․ Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը եւ թեմական խորհրդի ներկայացուցիչները եւ հաւատացեալների նկատառելի թիւ։

Յընթացս արարողութեան Սրբազան հայրը բնաբան ընդունելով «ԱՍՏՒԱԾ ՄԱՐԴԱՑԱՒ ՄԱՐԴԸ ԱՍՏՒԱԾԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ» իր հայրական խօսքը ուղղեց հաւատացեալ ժողովրդին։ Սրբազան Հայրը իր խօսքի ընթացքին ակնարկելով Եսայի Մարգրէի գրքում՝ Աստծու կողմից Սուրբ Կոյսից ծնւած Փրկչի՝ Էմմանուէլ անւանակոչութեանը, յիշեցրեց, որ այս աշխարի առկայ նեղութիւններում, Աստւած մարդուն երբեք մենակ չի թողել ․ ահա թէ ինչի մէջ է կայանում Էմմանուէլ անւան իմաստը․ «Աստւած մեզ հետ»։ Նա յաւելեց․ «Աստւած մարդացաւ որպէսզի մարդու հետ լինելոով, նրան անապականացնի եւ դարձնի Աստծու բնակարանը»։ Մի խօսքով Աստւած աշխարհ եկաւ մարդու հետ կենդանի յարաբերութեան մէջ մտնելու համար։ Ապա ակնարկեց, որ կորոնավիրոսից վիրաւոր այս աշխարհում մարդու միակ փրկութեան յոյսը Աստւած է, Աստծու փնտռողը, ինչպէս Աստւածաշունչն է ասում, խաղաղութիւն կը գտնի, քանի որ Նա է խաղաղութեան եւ ապահովութեան միակ երաշխիքը ։

Սրբազան հայրը վերջում անդրադարձաւ նաեւ Արցախեան գոյամարտին ասելով․ «Կորուստը հայրենի հողի ծանր է ու դառն, հազարաւորների նահատակութիւնն ու վիրաւորւելը, հարիւրաւոր այրիացած մայրերի եւ որբացած մանուկների ցաւի իրականութիւնը ողջ հայութեան սրտի վրայ բացւած մեծ վէրք է, որին դարմանումն ու ապաքինումը իրականանում է այն ատեն միայն, երբ հայութիւնը, մի անգամ եւս, միակամ, միասիրտ ու հաստատակամ ոտքի կանգնի եւ պահանջատիրական իր պայքարով վերատիրանայ իրենից խլւածին։ Հաւատացեալի համար անկարելի բան չկայ ասում է Աւետարանը։ Մեր ժողովրդի պատմութիւնը վկան է այն ճշմարտութեան, ըստ որին, երբ մարդ տէր է կանգնում իր իրաւունքներին, անպայմանօրէն յաջողելու է իր տեսիլք-երազը իրականացնելու սրբազան պայքարին մէջ»։
Ի վերջոյ յորդորեց վերանորոգելով մեր քրիստոնէական հաւատքը, վճռականութեամբ, Բեթղեհէմի երկնակամարը լուսաւորող Աստղի լոյսով զօրանալով ճամբի վրայ բուսած փշերն ու տատասկները այրել եւ պատնէշները խորտակել։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ ջրօրհնէքի արարողութիւն, որից յետոյ օրհնւած ջուրը փոքր շշերով բաժանւեց հաւաացեալ ժողովրդին։
Ապա Ազգային Առաջնորդարանի դահլիճում Սրբազան Հօր գլխաւորութեամ տեղի ունեցաւ տնօրհնէքի արարողութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ


Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ