Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցութիւնը՝ նահատակ գեներալ Ղասէմ Սոլէյմանիի մեծարման միջոցառման

Թւականիս յունւարի 11-ին, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի ներակայացուցիչներ՝ Արժ. Տ. Մաշտոց Քհնյ. Խաչատրեանն եւ Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանը ընկերակցութեամբ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանի մասնակցեցին Թեհրանի յեղ. Պահակազօրի կազմակերպած «Նահատակ սպարապետ՝ Ղասէմ Սոլէյմանիի մեծարման» արարողութեան։ Արարողութեանը ներկայ էին նաեւ Արեւելեան Ասորի եկեղեցու եպիս. Մար Ներսէյ Բէնիամինն ու զրադաշտ եւ հրեայ համայնքի հոգեւոր եւ հասարակական ներկայացուցիչները։

Ծրագրի սկզբում, կրօնական փոքրամասութիւնների ղեկավարները եւ իսլամական երկրների դեսպանատների ներկայացուցիչները պահակազօրի հրամանատարութեան կազմի հետ միատեղ յարգանքի տուրք մատուցեցին Հանգ. Էմամ Խոմէյնիի դամբարանին, որից յետոյ մեկնարկւեց միջոցառումը։

Թեհրանի պահակազօրի հրամանատար՝ Զօր. Զոլղադրը, իր խօսքերի մէջ ակնարկեց, որ Էմամ Խոմէյնին յատուկ սէր եւ համակրանք ցուցաբերելով այլ կրօնների ներկայացուցիչներին, համատեղ խաղաղ համակեցութեան պատճաժ հանդիսացաւ։ Նա յաւելեց այսօր Իրանում բոլոր միաստւածեան կրօնների ներկայացուցիչները բռնութիւնը վերացնելու եւ Աստւածահաճոյ արդարութիւնը հաստատելու համար ի մի են եկել։


Պրն. Արա Շահվերդեանը եւս իր հերթին գնահատելով սպարապետի ջանքերը` ակնարկեց Իրաքում եւ Սիրիայում Քրիստոնեայ համայնքի պահպանման համար նրա կատարած աշխատանքներին, ապա նրան ճշմարտութեան մարտիկ համարելով անդադարձաւ այն իրողութեան` որ նա իր ընտանիքն էր համարում իրանիեան համայնքն, որի պահպանման համար իր կեանքը եւս չխնայեց։

Ծրագրի աւարտին յուշանւէրներ յանձնւեցին նահատակների ընտանիքների ներկայացուցիչներին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ