Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կարմիր Մահիկի հինգերորդ շրջանի ներկայացուցիչների այցը Ազգային առաջնորդարան

Հինգշաբթի՝ 2021 թւականի յունւարի 14-ին, Ազգային առաջնորդարան այցելեցին Իրանի Կարմիր Մահիկի հինգերորդ շրջանի ներկայացուցիչները։ Պատւիրակութեանը Ազգային առաջնորդարանի դահլիճում դիմաւորեցին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, նոյն խորհրդի նիւթական պատասխանատու՝ պրն. Սուլէյմամ Քէշիշեանը եւ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը։

Հանդիպման սկզբում պատւիրակութեան ներկայացուցիչ փրկարարական ջոկատի պատասխանատու՝ պրն. Գուդարզին ծանուցելով կազմակերպութեան նպատակն ու ծրագրերը, իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին ազգային կառոյցներիս եւ դպրոցական աշխատանքներին առընթեր կազմակերպել շտապ օգնութեան դասընթացներ։

Պրն. Արամեանը եւս իր հերթին ողջունելով ներկաներին, ներկայացրեց Ազգային առաջնորդարանի կառոյցը, ընդառաջելով Կարմիր Մահիկի առաջարկը, յոյս յայտնեց այսուհետ առաւել եւս կը ընդարձակւի կազմակերպութեան եւ հայ համայնքի համագործակցութիւնը:

Պատւիրակութեանը ընկերակցում էին այդ շրջանում անդամակցող երկու հայ կամաւոր փրկարարներ՝ օր. Մարգարիտա Ադամեանը եւ պրն. Հայգին Բաբախանեանը: Այդ իսկ առիթով պրն. Գուդարզին, իր գոհունակութիւնը յայտնեց երկու հայ երիտասարդների անդամակցութեան առիթով:

Հանդիպման աւարտին տեղի ունեցաւ Ամանորեայ եւ Ս. Ծննդեան բարեմաղթանքներ. ապա պատւիրակութիւնը այցելեց Ս. Սարգիս Մայր եկեղեցի։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ