Իսլամական յեղափոխութեան 42-րդ տարեդարձի նշումը Միաստւածեան կրօնների մասնակցութեամբ

Երկուշաբթի՝ 2021 թւականի փետրւարի 1-ին, Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութեան հաւաքատեղիում, Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առիթով կայացաւ, Միաստւածեան կրօնների համագումարը։
Համագումարի հիւրընկալն էր Մշալոյթի Նախարար տիար՝ Սէյէդ Աբբաս Սալեհին։ Ներկայ էին նաեւ Ի.Ի. Հանրապետութեան Նախագահի փոքրամասնութիւնների գծով օգնական՝ Հոջ. Իւնէսին եւ նրա օգնական դոկտ. Սայիդ Զարէն, Մշակոյթի եւ առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան մշակութային բաժնի տնօրէն՝ Մոհսէն Ջաւադին, մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի պետ՝ դոկտ. Ֆէրէյդունին, կրօնական փոքրամասնութիւնների հարցերի տնօրէն՝ Սէյէդ Մոջթաբահ Միր Դեհղանը, միութիւնների եւ կազմակերպութիւնների մշակութային աշխատանքների տեղակալ՝ Ալի Փուրը եւ նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող գրասենեակի պատասխանատու՝ օր. Մոբարհանը։

Այս հանդիպման՝ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի կողմից, ներկայացան Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական խորհրդի ատենապետ՝ Արժ․ Տ․ Կոմիտաս Աւ․ Քհնյ․ Ղարախանեանը եւ հանրային կապի հոգեւոր պատասխանատու՝ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը։ Նաեւ իրենց մասնակցութիւնն էին բերել Իրանի Իսլամական Խորհրդարանում հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․Նորայր Արամեանը, Ազատ համալսարանի հայագիտութեան ֆակուլտետի տնօրէն՝ Դոկտ․ Անդրանիկ Սիմոնեանը, Ասորի, հրեայ եւ զրադաշտ համայնքների հոգեւոր եւ հասրակական գործիչներ ու նահատակների ընտանիքներից ներկայացուցիչներ։ Վեբինարով իր մասնակցութիւնը բերեց նաեւ Ատրպատականի Հայոց թեմի Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Գրիգոր․ Ս․ Եպ․ ՉիՖչեանը ու Հայ կաթողիկէ համայնքից ներկայ էր նաեւ Գերապայծառ Սարգիս Արք․ Դաւթեանը։

Արարողութեան սկզբում բարեգալստեան խօսքով հանդէս եկաւ Մշակութային գործով օգնական տիար Մոհսէն Ջաւադին. նա իր խօսքի ընթացքին շեշտեց այն իրողութեան, որ դարերի ընթացքին, Իրանում ապրող կրօնների եւ ազգերի ներկայացուցիչները համատեղ կեցութեամբ եւ համերաշխութեամբ կիսել են թէ՝ ուրախ եւ թէ՝ տխուր օրերը։ Նա յաւելեց, Իրանեան մայր հայրենիքի տառապանքի սպիհներն ու յաղթանակից գոյացած ուրախութեան հետքերը նշմարելի են եղել իւրաքանչիւրիս դէմքում։

Ապա Արժ․ Տ․ Կոմիտաս Աւագ․ Քհնյ․ Ղարախանեանը փոխանցելով Առաջնորդ Սրբազան Հօր ողջոյնի խօսքը, ընթերցեց Նրա պատգամը։
Սրբազան Հայրը իր պատգամի սկզբում Իմամ Խոմէնիի առաջնորդութեան դերի մասին արտայայտւելիս՝ մատնանշել էր այն ճշմարտութեան, որ հանգուցեալ Իմամ Խոմէյնին իր առաջնորդութեամբ իրօք նոր ու լուսաւոր էջ բացեց Իրանի պատմութեան մէջ։ Նա իր ժողովրդանւէր ու ժողովրդամէտ կեանքով իր ժողովրդի համար խոնարհութեան եւ համեստութեան օրինակ հանդիսացաւ, եւ նրանց ուղղորդեց դէպի իրական բարեպաշտ ու աստւածասէր կեանք:

Ապա նա իրանի Յեղափոխութիւնը կրօնաբոյր շարժում որակելով, երկրի բարգավաճման եւ հզօրացման դրդապատճատ համարեց։ Սրբազան հայրը իր պատգամում նաեւ մատնանշելով երկրում առկայ կրօնական եւ ազգային համայնքների միասնականութեան՝ յաւելել էր, Յեղափոխութեան ներշնչանքով ու հայրենասիրական անմար ոգիով գօտեպինդ Իրանի ժողովուրդը իր բոլոր խաւերով իսլամ, քրիստոնեայ, զրադաշտ, հրեայ բռունցքւած դէմ կեցաւ կայսերապաշտական մոլուցքով արբեցած Սատտամ Հիւսէյնի բանակների դէմ։ Ութ երկար տարի Իրանի դէմ շղթայազերծւած պատերազմը երկու դրացի ժողովուրդների կեանքում խոր վէրքեր բացաւել։

Նշելի է որ սոյն հանդիպմանը նաեւ հրաւիրւել էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ Հայրապետը։ Նորին գերազանցութեան անունից, նաեւ հանդէս եկաւ Առաջնորդ Սրբազան Հայրը։ Նա իր պատգամում յատուկ կերպով նշեց, որ Կիլիկեան Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Հայրապետը, իր յատուկ ողջոյնները շնորհում է Իրանի Իսլամական Յեղափոխութեան ղեկավարութեան եւ ժողովրդին ու իր բարեմաղթութիւններով առաւել բարգաւաճ կեանք է մաղթում Իրանի ժողովրդին։
Այս ծրագրի աւարտին մեծարւեցին նահատակների ընտանիքների ներկայացուցիչները։ Հայ համայնքի կողմից գնահատւեց նահատակ Նորիկ Բաբախանեանի ընտանիքը։ Ի վերջոյ կատարւեց պրն. Սայիդ Զարէհի աշխատութեամբ «Միաստւածեան կրօնների նահատակների» գրքի շնորհանադէսը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ