Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

 

Այսու յայտարարում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի դիւանն ու Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու՝ տիկին Շաքէ Եղիայեանը նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի չորեքշաբթի առաւօտեան համատեղ նիստ գումարեց յառաջիկայ օրերի կրօնական արարողութիւնների կապակցութեամբ անհրաժեշտ տնօրինումները ճշտելու։ Առ այդ որոշւեց՝

Ա.- ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՕՆ, 9 Փետրւար 2021
Ղեւոնդեանց քահանայից տօնը տօնն է նաեւ քահանայութեան, այս առիթով Ս. պատարագ է մատուցւելու Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, առաւօտեան ժամը 10-ին։

Բ.- ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՕՆ, 11 Փետրւար 2021
Վարդանանց զօրավարաց տօնը Ազգային-Եկեղեցական մեծ տօն է մեր եկեղեցում. այս առիթով, այս տարի բացառաբար Թեհրանի մեր հինգ եկեղեցիներում՝ Ս. Սարգիս, Սրբոց Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Սրբոց Վարդանանց եւ Ս. Աստւածածին Ս. պատարագ է մատուցւելու։ Ս. պատարագից յետոյ այս տարի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Արցախի պատերազմի զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Գ.- ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ. ՏՕՆ ՔԱՌԱՍՆՕՐԵԱՅ ԳԱԼՍՏԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ Ի ՏԱՃԱՐՆ. 14 Փետրւար 2021

Կիրակի 14 Փետրւար 2021 Բուն Բարեկենդան է եւ նաեւ Տեառնընդառաջ. այս տարի, համաճարակի ներկայ իրավիճակի պատճառով, եկեղեցիների շրջափակերում հրավառութիւն տեղի չի ունենալու։ Շաբաթ 13 Փետրւար 2021-ին Տեառնընդառաջի նախատօնակի առիթով հանդիսաւոր արարողութիւն է կատարւելու։ Նախատօնակի ընթացքին ատեանի կենտրոնում դրւելու է սեղանքը լոյս – Քրիստոսը խորհրդանշող մեծ մոմով, որից հաւատացեալները իրենց մոմերը վառելով տուն կը գնան։ Արարողութեան աւարտին տեղի է ունենալու մանուկների տաճարի ընծայում։

Մեծ պահոց առիթով սկսւում են Արեւագալի եւ հանգստեան ու խաղաղական ժամերգութիւնները։

Արեւագալի ժամերգութիւնը առաւօտեան ժամը 9-ին։

Հանգստեան եւ խաղաղական ժամերգութիւնները երեկոյեան ժամը 5-ին։

Զայս հաղորդում ենք մեր ժողովրդին առ ի գիտութիւն։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
4 Փետրւար 2021
Թեհրան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ