Ազգային առաջնորդարանի մասնակցութիւնը՝ Նահատակների յիշատակին նւիրւած մեծարման արարողութեան


Հինգշաբթի, 2021 թւականի փետրւարի 4-ի կէսօրին, Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 42-րդ տարեդարձի առիթով, հրեաների «Բեհեշտիէ» գերեզմանատանը, բոլոր նահանգների հետ համատեղ, տեղի ունեցաւ միաստւածեան կրօնների նահատակների մեծարման իւրայատուկ 15-րդ արարողութիւնը, որը իւրաքանչիւր տարի կազմակերպւում է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի և յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակին։

Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի կողմից իրենց մասնակցութիւնն էին բերել՝ Արժ․ Տ․ Յակոբ Քհնյ․ Քէշիշեանն ու Արժ․ Տ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը։ Նաեւ ներկայ էին, ԻԻ խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն․ Արա Շահվերդեանը եւ Թեմական խորհրդի անդամ՝ պրն․ Վահէ Թարոյեանն ու համայնքիս մի խումբ նահատակների ու անձնուրացների ընտանիքներ։ Ծրագրի պատւաւոր հիւրն էր, նահատակների մեծարման հիմնարկի մշակութային եւ կրթական գործերով փոխտնօրէն զօրավար՝ Եաղուբ Սոլէյմանին։ Ներկայ էին նաեւ զարդաշտական, Ասորի եւ հրեայ համայնքների աշխարահին եւ հոգեւոր պատասխանատուներ։

Զօրավար Սոլէյմանին, յընթացս արարողութեան մեծարելով միսաստւածեան կրօնների նահատակները ասաց. «Բոլոր նահատակները իրենց ակնառու դերն են ունեցել յեղափոխութիւնում եւ պատերազմում եւ մենք պարտաւոր ենք մեծարել նրանց պանծալի յիշատակը»։


Նահատակների ընտանիքների մեծարման արարողութիւնից յետոյ, Ազգային առաջնորդարանի պատւիրակութիւնը մասնակցեց նահատակների յուշարձանի ծաղկեմատոյցին։ Նշելի է հայ համայնքի նահատակների ընտանիքներից խորհրդանշաբար պարգեւատրւեց նահատակ Վազգէն Ադամեանի ընտանիքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ