Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆՈՒՄ ՏՕՆՒԵՑ ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՏՕՆԸ

2021 թւականի փետրւարի 9-ին տօնն էր Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ Աւարայրի մեծ ճակատամարտին 451 թւականին Ղեւոնդ երէցի նման արիացեալ ոգով զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկոյի դէմ դուրս եկած զօրավաններին։

Այս տարի եւս այդ առիթով Նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի, Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում Արժ․ Տ․ Կոմիստաս Քհնյ․ Աւագ Քհնյ․ Ղարախանեանի ձեռամբ մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Արարողութեանը ներկայ էին, թեմիս քահանայ հայրերը, որոնցից ոմանք խոնարհաբար սպասարկում էին Սուրբ եւ Անմահ Պատարագին․ նաեւ իրենց մասնակացութիւնն էին բերել եկեղեցիների խորհուրդների ներկայացուցիչներն ու նշմարելի թւով հաւատացեալներ։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի գոհութիւն եւ փառք տւեց Աստծուն, որ կրկին անգամ առիթ ընծայեց ղեւոնդեաց քահանայից տօնին՝ Սուրբ տաճարի կամարների ներքոյ աղօթակից լինել քահանայ հայրերի եւ հաւատացեալ ժողովրդի հետ։ Ապա մէջ բերելով օրւայ աւետարանական հատւածը, ուր Տէրը իր խօսքը ուղղելով հաւատացեալներին ասում է «Սիրելիներ ասում եմ ձեզ. մի վախեցէք նրանցից, որոնք մարմինն են սպանում եւ ապա ուրիշ բան անել չեն կարող: Ասեմ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէք Աստծուց, որ սպանելուց յետոյ իշխանութիւն ունի դժոխք գցելու:». Յորդորեց ժողովրդին քաջաբար շարունակել հաւատքի կեանքը։ Նա յաւելելով բնութագրեց Վախը եւ ասաց․ «Վախը տկարութեան եւ անորոշութեան ենթակայ մարդու վիճակ է։ Անորոշութեան ենթարկւած մարդը նա է, որ չի տեսնում իր ճանապարհը։ Բայց նա, որ քայլում է Աշխարհի Լոյսի՝ Քրիստոսի մէջ, լուսաւորւած է եւ տեսնում է իր կեանքի ճանապարհը։

Սրբազան Հայրը, իր խօսքը շարունակելով ասաց․ «Աստւած գիտութիւնն ու հաւատքը ամրացնում են մարդին իր կեանքի մէջ իսկ հաւատքը վահանն է իւրաքանչիւրիս համար, որը ոչ միայն մեզ պաշտպանում է, այլ հաստատում է մեզ , մեր առաքելութեան մէջ եւ ուղիղ ճանապարհի մէջ է դնում»։

Ապա անդրադառնալով Ղեւոնդեանց քահանաներին յաւելեց, որ նրանք եկեղեցու նւիրապետական տարբեր աստիճաններից բաղկացած խումբ լինելով, ամբողջ եկեղեցին ներկայացնելով, իրենց կեանքի գնով պահպանեցին ճշմարիտ հաւատքը եւ այսպիսով հաւատարիմ մնացին իրենց կոչումին։
Ապա անդրադառնալով Ղեւոնդեանց տօնին, որը քահանայից տօնն է քահանայից դասին հրաւիրեց ինքնաքննութեան, թէ որքանով են հաւատարիմ մնացել իրենց կոչումին, ու որպէս հոգեւորականներ օրինակ են ծառայում, իրենց վստահւած հօտին։ Էականը խրատ տալը չէ այլ կեանքով օրինակ լինելն է:

Վերջում Սրբազան Հայրը յորդորեց ներկաներին, հաւատքի հայրերի կեանքի օրինակին հետեւելով շարունակեն դէպի յաւիտենական կեանք առաջնորդող ճանապարհով ընթանալ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ