Սրբազան Հօր հանդիպումը Կրթական խորհրդի եւ Կրօնի ուսուցիչների հետ

Կիրակի փետրւարի 21-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հովանաւորութեամբ Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանի, նոյն խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըքչեանի եւ Կրօնի ուսուցիչների հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու՝ Շաքէ Եղիայեանը եւ Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի ատենապետ՝ Անի Մանուկեանը:

Հանդիպման սկզբում ուսուցիչներիը զեկուցեցին իրենց աշխատանքների մասին եւ տեսախցիկի միջոցով ներկայացրին իրենց կողմից դասւանդւող նիւթերը:
Արբազան Հայրը գնահատեց ուսուցիչների աշխատանքը, որից յետոյ Կրթական խորհրդի ատենապետը լուսաբանիչ բացատրութիւններ յայտնեց կապւած LMS նախագծով տեղի ունեցող դասաւանդման ձեւերի մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ