ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊԵՑ՝ ԿՕՄ-Ի ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

Չորեքշաբթի՝ թւականիս փետրւարի 24-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով խորհրդի հերթական նիստին մասնակցեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի անձնակազմը:

Կարիքաւորներին Օժանդակող մարմինը 2015 թւականից ի վեր Թեմիս Թեմական խորհրդի հովանաւորութեամբ վերահասու է «Սահակեան» բարեսիրական կենտրոնի առաջին յարկում բնակեցւած՝ կեցութեան վայր չունեցող կարիքաւորներին:

Վերջին մէկ տարւայ ընթացքում, կորոնավիրուս համաճարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամը եւ դժւարութիւն ունեցող անձանց դիմումների քանակի աճը, պատճառ հանդիսացաւ սկսել կենտրոնի երկրորդ եւ երրորդ յարկերի վերանորոգման եւ օգտագործման յանձնելու աշխատանքը, որի իրականացման համար յատկացւել է չորս միլիարդ ռիալ արժողութեամբ բիւջէ:

Այժմ մօտենալով բարեկարգման աշխատանքի աւարտին, Խորհուրդս հաշւի առնելով Կենտրոնում ապրող անձնաւորութիւնների՝ անհատական տարբերութիւնների գործօնը, ապագայ բարդութիւններից զերծ մնալու նպատակով հրաւիրեց ԿՕՄ-ի անձնակազմին հարկ եղած համադրումները կատարելու համար:

Հանդիպման սկզբում մարմնի անձնակազմի կողմից ընդհանուր զեկոյց ներկայացւեց «Սահակեան» բարեսիրական կենտրոնի շինարարական ընթացիկ աշխատանքներից, ապա հիմնական օրակարգում քննարկւեցին կենտրոնի տնօրինման եղանակի վերաբերեալ բազմակողմանի խնդիրները: Այնուհետ Մարմնի կողմից խորհրդին ներկայացւեց Կենտրոնի վերամշակւած կանոնագիրը, որն Թեմական խորհրդի կողմից ուսումնասիւելուց եւ հաստատւելուց յետոյ՝ առ ի գործադրում յանձնւելու է մարմնին եւ ըստ դրա քննելով ստացւած դիմումները, նախապայմանները լրացնող անձանց տրամադրելու է սահմանափակ թւով՝ ժամանակաւոր կացարաններ:

Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդ