Ամփոփ զեկոյց Կ.Օ.Մ.-ի գործունէութիւնից

«Սահակեան» բարեսիրական կենտրոնի աշխատանքը սկիզբ է առել 2015 թւականի մայիսին։ Թեհրանի հայոց թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի համագործակցութեամբ և Կարիքաւորներին Օժանդակող մարմնի տքնաջան աշխատանքով, անօթևան հայորդիների համար կեցավայր ապահովելու նպատակով։

Ըստ նախկին կարգադրութեամբ կենտրոնում պիտի բնակեցւէին Արմենուհի միութեան նախքին շէնքում ապաստանածները, բայց անօթեւան ընտանիքների եւ անհատների թւի աճը նշմարելով, ընդգրկւեցին առաւել թւով դիմողներ։

Նշելի է, առաւել եւս հինգ տարի է, որ Կարիքաւորների օժանդակող մարմնի հսկողութեամբ եւ տնօրինմամաբ կեանքի կոչւած Վարիչ մարմինը, հիմք ընդունելով «Սահակեան» բարեսիրական կենտրոնի կանոնագիրը, կառավարում է կենտրոնը եւ լիաժամ վարիչի խնամատարութեամբ իրականացնում է բնակիչների առօրեայ պահանջները։

Կ.Օ.Մ.-ը տեսնելով կորոնավիրուսի ու տնտեսական տագնապից գոյացած անապահով ընտանիքների բարդութիւնները, թեմական խորհրդի հաստատմամբ, իրագործեց կենտրոնիս երկրորդ եւ երրորդ յարկերի վերանորգման եւ բնակելի դարձնելու ծրագիրը։

Ցայդ՝ 2020 թ.-ի նոյեմբերից սկսւել էին կենտրոնի նորոգման աշխատանքները թեմական խորհրդի կողմից հաստատւած 450 միլիարդ ռիալ նախահաշւով։ Հարկ է նշել վերոնշեալ նորոգումները կատարւում է Թ.Հ.Թ. Շինարարական մարմնի հսկողութեամբ։

Ուստի ստորեւ ներկայացւում են կատարւած աշխատանքների ցանկը՝
*Խոնաւազերցւել է տանիքը (իզոգամ)
*Ամբողջովին փոխւել և նորոգւել են կոյուղու և ջրի խողովակները
*Փոխւել են էլեկտրալարերը
*Նորոգւել է ջեռուցման համակարգը
*Կառուցւել է խոհանոց և լոգարան
*Նորոգւել է զուգարանները
*Պատուհաններն ապահովւել են պաշտպանիչ վանդակաճաղերով։
*Ներկւել է շէնքը ամբողջութեամբ։
Լիայոյոս ենք, իրանական նովռուզից յետոյ, ամբողջացած շէնքը կը տրամադրւի պայմանները լրացնող անձանց։

Կարիքաւորներին Օժանդակող մարմին