ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու կարեւորութեամբ մեր հաւատացեալ ժողովրդի ուշադրութեանն ենք յանձնում՝

Ա. Նկատի ունենալով, համաճարակի նոր թափ առնելու պարագան, Աւագ Հինգշաբթի եւ Ուրբաթ օրերի ընթացքին (Ապրիլ 1 եւ 2) գերեզմանատնում հերթապահ քահանաներ չեն լինելու, բայց գերեզմանատունը բանուկ է եւ ցանակացողները կարող են այցելել իրենց հանգուցեալների շիրիմներին։

Բ. Երկուշաբթի՝ թւականիս ապրիլի 5-ին, մեռելոցի բուն օրը նախագահութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի՝ Նոր Բուրաստանի գերեզմանատան Ս․ Ստեփանոս Մատուռում, մատուցւելու է Սուրբ եւ Անմահ Պատարագ, որից յետոյ կատարւելու է հոգեհանգստեան արարողութիւն մեր բոլոր ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։

Այս առիթով յայտնում ենք նաեւ նկատի ունենալով Աւագ Հինգշաբթի եւ Ուրբաթ օրերի խորհուրդը՝ այդ օրերին թաղման արարողութիւն չի կատարւելու։

Թ.Հ.Թ. Կրօնական խորհուրդ