ՀԱՄԱՅՆՔԻՍ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԺՈՂՈՎՐԴԻ ՅԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ԱՊՐԻԼԵԱՆ ԲԻՒՐԱՒՈՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԱՆՄՈՌԱՑ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Այս տարի Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցի ոգեկոչումը կորոնաժահրից յառաջացած համաճարակի պատճառով կատարւեց յատուկ սահմանափակումներով: Այդ իսկ պատճառով ժողովրդական յարգանքի տուրքի մատուցման արարողութիւնը հաւաքականից անհատականի փոխարկւելով, կենտրոնացաւ Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում։

Երէկ՝ կիրակի ապրիլի 25-ի առաւօտեան, մեկնարկւեց Ապրիլեան մեծ եղեռնի բիւրաւոր նահատակներին անհատական յարգանքի տուրքի մատուցումը։ Մեր հաւատացեալ եւ երախտապարտ ժողովուրդը վերում յիշւած եկեղեցիներում տեղակայւած Բիւրաւոր նահատակների յուշարձաններին ծաղիկի մատուցմամբ եւ նրանց անմոռաց յիշատակին խնկարկելով, հայցեցին նրանց բարեխօսութիւնը։

Նշելի է, որ սոյն ծրագիրը շարունակւելու է մինչեւ Ապրիլի 28-ը, ամէն օր ժամը 11-ից 20-ը, յարգելով բոլոր առողջապահական սկզբունքներն ու կանոնները: Նշելի է իւրաքանչիւր ոք, իր յարգանքի տուրքը մատուցելոց յետոյ թողնելու է պատկան եկեղեցու տարածքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ