Հունգարիայի Դեսպանը Ազգային Առաջնորդարանում

Չորեքշաբթի, 28 ապրիլ 2021 թ.-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հունգարիայի դեսպան՝ Զօլթան Վարգա Հասզոնիթսին:

Սրբազան Հայրը ողջունեց պրն. Դեսպանին եւ ամփոփ տեղեկութիւններ փոխանցեց իրանում հայ համայնքի մասին, նշելով իրանահայութեան նպաստը իրանեան՝ մշակութային, ընկերային, քաղաքական ե տնտեսական կեանքում: Այնուհետ Սրբազան Հայրը յայտնեց, որ ինքը եղել է Բադափեշտում եւ առիթ է ունեցել հանդիպել տեղւոյն հայ համայնքի հետ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ