Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ազգային առաջնորդարանի մասնակցութիւնը «Պահեցողութիւնը կրօններում» թեմայով նիստում

Հինգշաբթի, 29 Ապրիլ 2021 թւականին «Փոյեա ֆէքր» ուսումնական կենտրոնի յարկի տակ տեղի ունեցաւ «Պահեցողութիւնը կրօններում» թեմայով առցանց ինստագրամային հարցազրոյցը։

Ծրագրին ներկայ էին Զրադաշտների մոգպետ՝ դոկտ․Արդէշիր Խորշիդեանը, Հրէութեան կրօնագէտ՝ Արաշ Աբային եւ Ազգային առաջնորդարանի հանրային կապի կրօնական հարցերի խորհրդատու՝ Արժ․Գրիգորիս Քահանայ Ներսէսեանը։

Քահանայ Հայրը իր ունեցած հարցազրոյցի ընթացքին ակնարկելով մեծ պահքի նպատակին անդրադարձաւ այն իրողութեան, որ պահքը որպէս Եդեմական պարտէզում տրւած պատւիրան, մարդ արարածին մղում է մարդասիրութեան եւ ողորմթուեան։ Նա ապա խօսեց այն մասին, որ պահքի ընթացքին մարդ արարածը նւազեցնելով ու կառաւարելով իր ցանկութիւնները ջանանում է առաւելապէս մօտենալ իր Աստծուն։ Ապա իր խօսքը եզրակացնելով, անդրադարձաւ Հայ Առաքելական եկեղեցում առկայ պահքի տեսակներին ու դրանց իմաստին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ