Թեհրանի Ազգային առաջնորդարանի մասնակցութիւնը «Աղօթք եւ պաշտամունքը Հայոց Առաքելական եկեղեցում» թեմայով դասախօսութեան

Կիրակի, 2021 թւականի մայիսի 2-ին, «Հոմանիտար գիտութիւններ»-ի ուսումնասիրութիւնների կենտրոնում՝ տեղի ունեցաւ «Աղօթք եւ պաշտամունքը Հայոց Առաքելական եկեղեցում» թեմայով դասախօսութիւնը։ Դասախօսն էր Ազգային առաջնորդարանի հանրային կապի հոգեւոր պատասխանատու՝ Արժ․ Գրիգորիս Քհնյ․ Ներսէսեանը։

Քահանայ հայրը Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի կողմից ողջունելով յեղափոխութեան Առաջնորդ Այաթ․ Խամէնէիին, ծրագրի հեղինակներին ու հանդիսատեսներին բնաբան ընդունելով 33-րդ սաղմոսը, անդրադարձաւ հայոց եկեղեցու կեանքում կատարւող ժամերգութիւններին եւ դրանց հայ մարդու կեանքում ունեցած ազդեցութեանը։ Նա իր խօսքերում ներկայացրեց Սուրբ եւ Անմահ Պատարագի արարողութեան զարգացման ընթացքը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ