ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հաւատացեալ մեր ժողովրդի ուշադրութեան ենք յանձնում, որ վաղը առաւօտեան մայիսի 13-ին համաճարակային իրավիճակի բերումով Տեառն Մերոյ Յիսուս Քրիստոսի Համբարձման Տօնի առիթով, Թեհրանի երեք եկեղեցիներում (Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ) մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ՝ դռնփակ կարգով։

Նշելի է, որ երեք եկեղեցիներում մատուցւող պատարագը առցանց հեռարձակւելու է հետեւեալ Instagram-ային էջերով:

Ս. Սարգիս եկեղեցի՝
t.h.t.krisdoneagan
Ս. Թարգմանչաց եկեղեցի՝
s.targmanchax.yekeghexi
Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցի՝
grigor.lusavorich.church

Դիւան Ազգային Առաջնորդարանի
Թեհրանի Հայոց Թեմի
14.04.2021