Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍՐԲ. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Չորեքշաբթի 6 հոկտեմբեր 2021 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Սրբ. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետուհի՝ Քառոլին Մանդանեանին եւ Խորհրդի անդամներ՝ տկն. Ժաքլին Շահմիրեանին եւ պրն. Ջանսէն Յակոբեանին: Հանդիպման ներկայ էր նաեւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:

Խորհրդի ներկայացուցիչները եկել էին Սրբազան Հօր հետ խորհրդակցելու Սրբ. Թարգմանչաց տօնի առիթով տեղի ունենալիք եկեղեցական պատշաճ արարողութեան կատարման մասին:

Հանդիպումը առիթ եղաւ նաեւ խօսելու ի Տէր Հանգուցեալ Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանի եւ երկար տարիների Եկեղեցական խորհրդի ատենապետ՝ Հանգուցեալ Խեչում Խեչումեանի յիշատակի ոգեկոչման կազմակերպման կապակցութեամբ:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց իրենց մտածումն եւ թելադրեց, որ Եկեղեցական խորհուրդը, Սասուն քաղաքամասի միութիւնների վարչութիւնների հետ խորհրդակցելով, հնարաւորութեան սահմանի մէջ պատշաճ յուշերեկոյ կազմակերպեն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ