Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու մեր սիրելի համայնքի ուշադրութեան ենք յանձնում, որ նորընտիր Թեմական Խորհուրդը առաջիկայ օրերում նշանակելու է Խորհրդի ենթակայ ազգային մարմինների անձնակազմերը, ուստի համագործակցելու ցանկութիւն ունեցող հայրենակիցները, դիմումնագիր ներկայացնելու համար հնարաւորութիւն ունեն մինչեւ թւականիս հոկտեմբերի 20-ը աշխատանքային ժամերին դիմել Ազգային Առաջնորդարան:

Ազգային Առաջնորդարանի աշխատանքային ժամերն են՝ շաբաթ առ չորեքշաբթի ժամը 7:30-ից-15-ը եւ հինգշաբթի օրերին ժամը 7:30-ից-12-ը:

Ազգային Առաջնորդարանի հեռախօսահամարներ՝ 88901634-36:

Ստորեւ, առ ի տեղեկութիւն՝ ներկայացնում ենք իւրաքանչիւր մարմնի միջոցով իրականացւող աշխատանքների բնոյթը:

Կրթական խորհուրդ- Պատասխանատու է հայոց ազգային դպրոցների ներքին կեանքի, ուսումնադաստիարակչական հարցերի, ուսուցիչների, դասագրքերի, հայերէնի դասաւանդման, աշակերտների յառաջադիմութեան, նիւթականի ապահովման եւ այլ հարցերի համար:

Կտակա-կալւածային մարմին- Հետեւում է ազգապատկան կալւածների արխիւների պահպանման, իրաւական հարցերին, կալւածների վաճառման, վարձակալման եւ այլ կերպով օգտագործման խնդիրներին:

Շինարարական մարմին- Հետեւում է ազգապատկան բոլոր կառոյցներում՝ դպրոցներ, եկեղեցիներ, բուժարան եւ այլնի, անհրաժեշտ նկատւած նորոգութիւնների եւ այլ աշխատանքների իրագործման՝ նրանց կողմից ստացւած դիմումի հիման վրայ:

«Ա. Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմին- Մարմինը հսկում եւ տնօրինում է բուժարանի ներքին եւ արտաքին, նիւթական, վարչական եւ այլ կարգի բոլոր հարցերը եւ հետեւում սոյն հաստատութեան ամբողջական գործունէութեան:

Կարիքաւորներին օժանդակող մարմին– Ընթացք է տալիս իրեն դիմող կարիքաւոր ընտանիքներին՝ իր բիւջէից ամսական վճարումներ կատարելով, նաեւ նրանց օժանդակում է բնակարան վարձելու կամ բնակարանի կանխավճար վճարելու գործում:

Դատական խորհուրդ - Հանդիպումներ է ունենում ընտանեկան դժւարութիւններ ունեցող ամուսինների հետ եւ խորհրդատւութեամբ օժանդակում է նրանց դժւարութիւնները վերացնելու գործին, նաեւ տնօրինում է ապահարզանի եւ ընտանեկան այլ հարցերին առնչւող դիմումները:

Ուսանողական Ֆոնդի մարմին- ընդունում է դիմումներ՝ Ֆոնդից օժանդակութիւն ցանկացող ուսանողներից եւ Ֆոնդի կանոնադրութեան համապատասխան՝ ընթացք է տալիս այդ դիմումներին եւ տարեկան յատկացումներ է կատարում:

Յարաբերական մարմին- Հաղորդագրութիւններով, տեղեկատւութեամբ ու բացատրութիւններով կապ է պահում հայ համայնքի, ինչպէս նաեւ պետական շրջանակների եւ պարսկական կազմակերպութիւնների կամ պարսիկ անհատ հայրենակիցների հետ՝ ընթացք տալով նաեւ նրանց կողմից ներկայացւած դիմումներին եւ հարցումներին:

Գերեզմանատների վարչութիւն- Հետեւում է հայոց Դուլաբ եւ Նոր Բուրաստան գերեզմանատների ներքին վարչական հարցերին, ներքին մաքրութեանը եւ կարգաւորման նաեւ գերեզմանատներում աշխատող անձանց՝ քարտաշ, գերեզմանափոր, ծաղկավաճառ, պահակներ եւ այլնի աշխատանքին:

Եկեղեցական խորհուրդներ- Թեհրանի իւրաքանչիւր հայոց եկեղեցին ունի իր առանձին խորհուրդը, որը սովորաբար կազմւած է լինում պատկան քաղաքամասի ազգայիններից: Խորհուրդը հետեւում է եկեղեցու լուսաւորութեան, պահպանման, արարողութիւնների անխափան կատարման եւ այլ խնդիրներին:

 

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

 

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ