Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՃՐՏԳ. ԱՌԼԷՆ ՍՏԵՓԱՆԵԱՆԻՆ ԵՒ ՏԿՆ. ԱԼԻՍ ՇԱՀՄՈՒՐԱԴԵԱՆԻՆ

Շաբաթ թւականիս հոկտեմբերի 23-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց ճրտգ. Առլէն Ստեփանեանին եւ «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանին:

Պրն. Ստեփանեանը Սրբազանին ներկայացրեց եւ տեղեկացրեց 2009 թւականին Թեհրան-Երեւան աւիավթարի հետեւանքով զոհւած իւր դստրեր՝ Շողեր եւ Նայիրի Ստեփանեանների յիշատակին պատրաստւելիք գորգի մասին:

Սրբազան Հայրը գնահատելով աշխատանքը յաջողութիւն մաղթեց եւ նաեւ աղօթեց իր հանգուցեալ աղջիկների հոգիների խաղաղութեան համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ