Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐԱՆՈՒՄ ՀԱՒԱՏԱՐՄԱԳՐՒԱԾ ԷՍԹՈՆԻՈՅ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՒՈՅ ՀԻՒՊԱՏՈՍ ՏԻԱՐ ԱՐՄԷՆ ՄՈՒԹԱՖԵԱՆԻՆ

Երկուշաբթի թւականիս նոյեմբերի 15-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էսթոնիոյ հանրապետութեան պատւոյ հիւպատոս տիար՝ Արմէն Մութաֆեանին, որին կը ընկերանար իր եղբայր պրն. Ալբերտ Մութաֆեանը:

Սրբազան հայրը ողջունեց Հիւպատոսին եւ այնուհետ իրար հետ զրուցեցին Էսթոնիոյ մէջ հայ համայնքի հետ յարաբերութիւնները մշակելու հնարաւորութեան եւ ինչպէս նաեւ մեր գաղութի հիմնահարցերի մասին:

Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպումն անցաւ շատ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտի մէջ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ