ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐՄՆԱՄՏԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ «ԱԿՈՒՆՔ» ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԷՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Չորեքշաբթի թւականիս մարտի 16-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ «Ակունք» կենտրոնի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, հանդիպում ունեցան Կենտրոնի տնօրէնութեան՝ տկն. Վանուշ Թեւանեանի եւ տկն. Լուսինէ Յովհաննիսեանի հետ:

Հանդիպման ընթացքին զեկոյց ներկայացւեց Կենտրոնի ընդհանուր աշխատանքների, նախատեսւած ծրագրերի ինչպէս նաեւ առկայ մտահոգութիւնների վերաբերեալ: Տկն. Թեւանեանը յաւելեց, որ համաճարակային պայմաններում Կենտրոնի աշխատանքներն ընթացել են սահմանափակումներով, իսկ այժմ Օմիկրոն շտամի աստիճանաբար մեղմացումով, Կենտրոնն իր աշխատանքներն ըստ անցեալի կը շարունակի սաների ներկայութեամբ:

Պրն. Արամեանը գոհունակութեամբ անդրադարձաւ Կենտրոնի աշխատակազմի մարդասիրական աշխատանքին եւ յաւելեց, որ Թեմական խորհուրդն իր հնարաւորութեան սահմաններում նեցուկ է հանդիսանալու Կենտրոնի աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ