Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐԱՄՈՒՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (2019-2020 եւ 2020-2021)

Տարիներ ի վեր Ուսանողների գնահատման ծրագիրն իրականացւում էր Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդի բարձր հովանավորութեամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից, սակայն վերջին տարիներին այս գեղեցիկ աւանդոյթի իրականացումը յանձնարարւել է Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին, որն էլ իրականացնում է այն մեծ պատասխանատւութեամբ:

Ուրբաթ թւականիս մայիսի 6-ին, Հ.Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» դահլիճում Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Հայ մշակութային «Սիփան» եւ Հայ համալսարանականների ընդհանուր միութիւնների համագործակցութեամբ կազմակերպւեց եւ իրականացւեց մի ձեռնարկ, որտեղ գնահատւեցին անցեալ ուսումնական երկու տարեշրջաններում համալսարաններ ընդունւած աշակերտները:

Միջոցառմանը ներկայ էին՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանը, Թեմական խորհրդից՝ ներկայացուցիչներ եւ Խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, քահանահայր՝ Տէր Արիստակէս Շահմիրեանը, ազգային դպրոցների հայ տեսուչները, միջնակարգ օղակի փոխտեուչները, 2019-2020 եւ 2020-2021 ուսումնական տարեշրջաններին բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ ընդունւած շրջանաւարտներից մօտ 150 ուսանողներ:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, շնորհաւորելով եւ յաջողութիւն մաղթելով նորամուտ ուսանողներին, ցանկացաւ, որ ամէն տարի աւելի ստւարանայ ուսանողների շարքերը, եւ , որ մեծաթիւ ուսանողութեան քանակը արտացոլում է մեր ուսուցիչների կատարած աշխատանքի արդիւնաւէտութիւնը: Ուսանողներին դիմեց յորդորելով.- «Սիրելի ուսանողներ պարզ ճակատով, արժանապատւութեան բարձր գիտակցումով տէ՛ք մեծ կեանք ու բարձր պահելով մեր նախնեաց պատիւը, միշտ հպարտութեամբ յիշէ՛ք մեր անցեալն ու կերտէ՛ք մեր ազգի խոստումնալից ապագան»:

Դպրոցների տեսուչները տեսաուղերձով իրենց շնորհաւորանքի խօսքը յղեցին նախկին սաներին:

Բեմ հրաւիրւեց օրւայ բանախօս դոկտոր՝ Շերլի Աւետեանը, որն իր ձեռքբերումներով եւ անձնական փորձառութեամբ կիսւեց ուսանողների հետ, խրախուսեց նրանց, որ որպէս հայ ուսանողներ իրենց գիտելիքներն ամբարեն ի շահ համայնքի եւ գործուն մասնակցութիւն ունենան միութեանական կեանքում:

Տարիներ ի վեր «Սիփան» եւ Հայ համալսարանականների ընդհանուր միութիւնները եւս իրենց յարկերի տակ գնահատում են Թեհրանահայ նորամուտ ուսանողներին, քաջալերելով նաեւ հայ աշակերտին հետեւելու իրենց աւագների օրինակին: Երկու միութիւնների կողմից ցուցադրւեցին անցած տարիներին իրականացրած միջոցառումներներից դրւագներ:

Իրենց սրտի ու շնորհակալական խօսքն ասացին նաեւ ուսանողներից՝ Սաթենիկ Շահիջանեանն ու Նոյ Նազարեանը:

Թ. Հ. Թ. Ուսանողական ֆոնդը, որն իր աշխատանքն սկսել է 1987 թւականի մայիս ամսից, բաղկացած է Թեմական խորհրդի եւ հանգուցեալներ Շահվերդեան, Պանիրեան եւ Դաւթեան բարերարների ներդրած գումարներից։

Բացատրական ֆիլմի միջոցով ցուցադրւեց Թ.Հ.Թ. Ուսանողական ֆոնդի աշխատանքը:

Թեմական խորհրդից հանդէս եկավ Հայրիկ Աղանեանը, նա կարեւորելով ուսանողների բարձր կրթութիւն ստանալու կարեւորութիւնը շեշտեց նաեւ, որ ուսանողները գիտութեան ասպարէզում լինեն հնարաւրինս բանիմաց եւ կիրթ, ընդմիշտ մտապահեն, որ կրթութիւնը կայուն զարգացման հիմնաքարն է:

Ուսանողներին իրենց բարձրագոյն կրթութեան ուղին սկսելու կապակցութեամբ իր շնորհաւորանքի խօսքն յղեց Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, առաջարկելով նաեւ իր օժանդակութիւնն ու օգնութիւնը տարբեր հարցերի վերաբերեալ:

Եզրափակիչ խօսքով՝ Սրբազան Հօր շնորհաւորանք-պատգամը փոխանցեց Տէր Արիստակէս քհնյ. Շամիրեանը: Նա էլ իր հերթին ուսանողների տւեց իր հայրական խրատները եւ յաւելեց, որ բացի ուսում ստանալը,դրանից առաւել շատ կարեւոր է նաեւ լաւ մարդ եւ համայնքի օրինակելի անդամ լինելը:

Երկու տարեշրջանների մօտ 150 նորամուտ ուսանողներ, առանձնաբար ստացան իրենց գնահատագրերը:
Միջոցառմա հաղորդավարն էր՝ Քարմէն Չհարմահալեանը, իսկ ծրագրի հումորային բաժինն ապահովեց Արէն Զարգարեանը:

Միջոցառման աւարտին խմբակային լուսանկարւեցին, որից յետոյ տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն:

Յատուկ շնորհակալութիւն ենք յայտնում բոլոր օժանդակող անձանց, իրենց ցուցաբերած համագործակցութեան համար:

Թ.Հ.Թ.Կրթական Խորհուրդ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ