Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ Ի.Ի. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԵՒ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԻ ՀԵՏ

Չորեքշաբթի թւականիս մայիսի 25-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի, հրաւէրով՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, հանդիպում ունեցան Պատգամաւորի գրասենեակում:

Հանդիպման հիմնական օրակարգում, աշակերտութեան թւային պատկերից ելնելով, քննարկւեցին յառաջիկայ նոր ուսումնական տարեշրջանի կրթական հարցերն ու հաւանական դժւարութիւնները եւ այն միջոցները, որոնցով հնարաւոր կը լինի մասամբ մեղմացնել առկայ մտահոգութիւնները:

Նկատի ունենալով պայմաններից պարտադրւող դպրոցների վերադասաւորման հիմնահարցը նշւեց, որ հարկ է այս ուղղութեամբ առաւել քան երբեւէ խորհել եւ գործնական քայլեր ձեռնարկել:

Մատնանշւեց նաեւ դպրոցներում առկայ անհրաժեշտ շինարարական աշխատանքներին, որոնց վերահասութիւն է տրւելու ամառային արձակուրդի ընթացքին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ