ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հինգշաբթի թւականիս մայիսի 26-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպում ունեցաւ Ուսանողական Ֆոնդի Մարմնի ատենապետ Ալբերթ Լազարեանի եւ փոխատենապետ Սեւակ Սեդրակեանի հետ:

Հանդիպման հիմնական օրակարգում անդրադարձ եղաւ Ֆոնդին յատկացւած դրամագլուխն յաւելելու եւ ուսանողներին որպէս օժանդակութիւն տրամադրւող տարեկան սակերը բարձրացնելու պայմաններին եւ հնարաւորութիւններին, որոնց կապակցութեամբ առ ի քննարկում Թեմական խորհրդին է ներկայացւելու Մարմնի առաջարկութիւնները:

Պրն. Նորայր Արամեանի կողմից ընդգծւեց Կրթական ոլորտում ներդրում ունենալու կարեւորութիւնը եւ վստահեցրեց, որ Թեմական խորհուրդն իր հնարաւորութեան սահմաններում հովանաւորելու եւ նեցուկ է հանդիսանալու այդ ոլորտին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ