ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Հինգշաբթի թւականիս մայիսի 26-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանի եւ երիտասարդ ճարտարագէտներ պարոնայք՝ Սեւան Արթունեանի եւ Շերօ Վարդումեանի հետ, որն հիմնականում առնչւած էր «Վաչէ Յովսէփեան» դպրոցի տարածքը, որպէս մշակութային եւ ազգագրական թանգարան օգտագործման եւ նաեւ Ազգային թանգարանը յիշեալ տարածք տեղափոխման նախագծին, որի իրագործման համար ներկայացւած նախահաշիւը քննարկւեց սոյն հանդիպման ընթացքին:

Նշելի է, որ նկատի ունենալով նախահաշիւը, առաջարկւեց աշխատանքն իրագործել մի քանի փուլով: Ուստի որոշւեց պարագան քննարկել Թեմական խորհրդի նիստում, որը հաստատման դէպքում ըստ կարգի, գործադրման վերջին հաստատումն ստանալու համար ներկայացւելու է Պատգամաւորական Ժողովին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ