ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ՝ ԴԷՊԻ ՂԱԶՒԻՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի եւ Ղազւինի հաւատացեալ ժողովրդին, որ երկուշաբթի յունիսի 13-ին, 2022 թ. տօնն է Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց, որը համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով, երկուշաբթի 2022 թւականի յունիս 13-ի առաւօտեան, Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցում տեղի է ունենալու հանդիսաւոր Սուրբ եւ անմահ պատարագ, որին նախագահելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Յաւարտ Ս. եւ անմահ պատարագի կատարւելու է հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերարի եւ իր վաղամեռիկ դստեր, նաեւ Ղազւինի եկեղեցու երկար տարիների հոգեւոր հովիւ՝ երջանկայիշատակ Տ. Յարութիւն Աւ. Քհնյ. Տէր-Մեսրոպեանի (Բալայեան) հոգիների խաղաղութեան համար:

Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն վերոյիշեալ ուխտագնացութեան եւ եկեղեցական արարողութիւններին լիցքաւորւելու եւ վերանորոգւելու իրենց քրիստոնէական հաւատի մէջ:

Այն բոլոր հաւատացեալները, ովքեր ցանկանում են մասնակցել յիշեալ ուխտագնացութեան, խնդրում ենք արձանագրութեան եւ նախնական համադրումների համար կապ հաստատեն Ղազւինի եկեղեցական հոգաբարձութեան անդամ՝ տկն. Անահիտ Սարգսեանի հետ:
028 - 3339859
0930 2963505

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ