ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ՝ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 26 յունիսի 2022 թւականը համընկնում է Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման տարեդարձին:

Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում, յընթացս Ս. Պատարագի կատարւելու է Հայրապետական մաղթանք, Նորին Սրբութեան արեւշատութեան եւ քաջառողջութեան ի խնդիր:

Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցում կրօնական արարողութիւններին նախագահելու եւ քարոզելու է Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Արդ հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու Ս. պատարագին եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ