Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ «ՕՀԱՆԵԱՆ» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Երկուշաբթի թւականիս յունիսի 27-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Օհանեան» ոսկերչական ընկերութեան տնօրէն Արգին Օհանեանին, նրա կողակից եւ անմիջական օգնական Սիւնէ Դանիէլեանին եւ պարոնայք՝ Վարանդ Գրիգորեանին եւ Արտեմ Ղարիբեանին, ովքեր եկել էին Սրբազան Հօրը հրաւիրելու իրենց կենտրոն եւ զեկուցելու իրենց աշխատանքների մասին:

Արգին Օհանեանը իր եւ իր ընկերակիցների կողմից շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնեց Սրբազան Հօրն ընդունման համար եւ հակիրճ բացատրութիւններ ներկայացրեց ընկերութեան աշխատանքների եւ դրա ընդլայման մասին: Այցելուները Սրբազան Հօրը յանձնեցին մի յուշանւէր՝ իրենց ընկերութեան աշխատանքներից:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ մեծապէս գնահատեց իրենց գործը եւ ասաց,- «Դուք մեր համայնքի հարստութիւնն էք ձեր գործով եւ աշխատանքով»:
Նա իր քաջալերանքի խօսքն ուղղելով Աստծուց հայցեց նրանց համար առաւել օրհնութիւն եւ արդիւնաբեր ու բարգաւաճ աշխատանք եւ նրանց պարգեւեց «Իմ աղօթագիրքը» գրքոյկը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ