ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՂԱՐԱՂԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Շաբաթ թւականիս յուլիսի 23-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգ. Առաջնորդարանում հանդիպում ունեցաւ Ղարաղան շրջանի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներ պարոնայք՝ Մարթին Սաֆարեանի եւ Անդրանիկ Աբնուսիի հետ:

Սոյն հանդիպմանը նաեւ ներկայ էր Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպմանը հիմնականում անդրադարձ եղաւ Ղարաղանի շրջանի ընդհանուր ներկայ իրավիճակին եւ անհրաժեշտ մի շարք շինարարական աշխատանքներին:
Մատնանշւեց յիշեալ շրջանի առկայ գերեզմանատան տարածքին, որի անվտանգութեան եւ պահպանման համար անհրաժեշտ է եղել տարածքի շրջապատը պարիսպաւորել, որի աշխատանքը մասամբ կատարւել եւ արդէն իսկ աւարտական փուլում է:

Պրն. Արամեանն անդրադառնալով շրջաններում հայաթափման բերումով առաջացած դժւարութիւններին եւ խնդիրներին յայտնեց, որ ներկայ պայմաններում յոյժ կարեւոր եւ այժմէական թելադրանք է միասնական ջանքերով եւ համագործակցաբար առկայ բոլոր խնդիրներին վերահասու լինել եւ լաւագոյնս տնօրինել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ