Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՈՐՀՐԴԱՏՒԱԿԱՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ «ՄԱՐԻԱՄԵԱՆ» ԵՒ «ԱՐԱՐԱՏ» ԴՊՐՈՑՆԵՐԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆ ԱՒԱՐՏԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Սոյն թւականի յուլիսի 5-ին եւ յուլիսի 13-ին տեղի ունեցան խորհրդատւական եւ խորհրդակցական հանդիպումներ՝ հայոց ազգային «Մարիամեան», «Նայիրի-Սողոմոնեան» եւ «Արարատ», «Թունեան-Թովմասեան» դպրոցների 9-րդ դասարանն աւարտած աշակերտների ծնողների հետ, 10֊րդ դասարանի ուսման բնագաւառի եւ համապատասխան դպրոցի ընտրութեան թեմայով։

Հանդիպումը, որը կայացաւ յուլիսի 5-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցում, ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, ԿԽ-ի անդամ՝ Անի Համբարձումեանը, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի փոխտեսուչ Նորվան Միքայէլեանը, «Մարիամեան» դպրոցի փոխտեսուչ Արբի Ալլահվերդեանը, նոյն դպրոցի ծնողական խորհրդի անդամները եւ երկու դպրոցների 9-րդ դասարանն աւարտած աշակերտների ծնողները:

Պրն. Ալֆրէդ Կարապետեանը տարբեր փաստերով եւ տւեալներով երկու հանդիպումներում ներկայացրեց եւ համեմատութիւններ անցկացրեց հայկական եւ ոչ հայկական դպրոցների միջեւ, որտեղ յաճախում են հայ աշակերտները: Նա իր խօսքում շեշտեց, որ հայկական դպրոցները ոչ միայն չեն զիջում իրենց մակարդակով եւ համալսարան ընդունւելու արդիւնքով, այլ նաեւ ունեն բազմաթիւ առաւելութիւններ հայ աշակերտների համար։ Նա խօսեց հայեցի դաստիարակութեան կարեւորութեան մասին եւ յորդորեց ծնողներին, աշակերտներին արձանագրել հայկական դպրոցներ, եւ ոչ հայկական դպրոցներ արձանագրելու մասին մտածեն միայն ու միայն այն դէպքում, եթէ աշակերտի կողմից նախընտրելի ճիւղը գոյութիւն չունի հայկական դպրոցներում:

Պրն. Նորվան Միքայէլեանը ծանօթացնելով «Սողոմոնեան» միջնակարգ դպրոցը եւ այնտեղ դասաւանդւող Համակարգիչ ճիւղը բացատրեց՝ դպրոցի ուսուցիչների, ուսման մակարդակի եւ դպրոցի հնարաւորութիւնների մասին, իսկ պրն. Արբի Ալլահվերդեանը, հանդիսանալով հիւրընկալ դպրոցի փոխտեսուչ՝ շնորհակալութիւն յատնեց ներկաներից, բացատրութիւններ ու տեղեկութիւններ փոխանցեց «Մարիամեան» դպրոցի միջնակարգ Բ օղակի մասին, ընդգծեց, որ նկատի ունենալով հանդիպման ընթացքում քննարկւած հարցերն ու նշւած բազմաթիւ առաւելութիւնները, դպրոցի 9-րդ դասարանի աշակերտնը Ուսողական ճիւղը ընտրելու պարագայում ամենայարմար որոշումը «Մարիամեան» դպրոցում ուսումը շարունակելն է, իսկ Համակարգիչ ճիւղի ընտրութեան դէպքում՝ «Սողոմոնեան» դպրոցը։


Երկրորդ նմանատիպ հանդիպումը, որը կայացաւ «Թովմասեան» դպրոցում յուլիսի 13-ին, ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, ԿԽ-ի անդամներ, Ալենուշ Շահնազարեանը, Խաչատուր Խաչատրեանը, «Թունեան-Թովմասեան» դպրոցի տեսչուհի Արսինէ Խաչատրեանը, փոխտեսչուհի՝ Արսինէ Բոնիադեանը, «Արարատ» դպրոցի փոխտեսչուհի Անի Դաւթեանը, երկու դպրոցների ծնողական խորհուրդների անդամները եւ «Արարատ» դպրոցի 9-րդ դասարանն աւարտած աշակերտների ծնողները:

Հանդիպման նպատակը հակիրճ ներկայացւեց «Թովմասեան» դպրոցի փոխտեսչուհու կողմից: Իսկ տեսչուհի Արսինէ Խաչատրեանը ներկայացրեց դպրոցը, դասաւանդւող ճիւղերը, իրակացւող ուսումնական եւ մշակութային ծրագրերը: Նա հպարտութեամբ յայտնեց, որ դպրոցի աշակերտուհիներից գրեթէ բոլորը ընդունւում են պետական եւ մասնաւոր համալսարաններ: Դպրոցում առկայ են Ուսողական, Հաշւապահական, Փորձառական ճիւղերը:

Դպրոցն ունի նաեւ Համակարգիչ ճիւղ ունենալու թոյլտւութիւն, առայժմ տեսչուհին 8-րդ Կրթադաստիարակչական կենտրոնի պատասխանատուների հետ համադրութիւններ է կատարում այս ուղղութեամբ: Նա վստահեցնում է աշակերտների բարձր թւով արձանագրութեան դէպքում, դասարանը կապահովւի էլ աւելի որակեալ ուսուցիչներով:

Դպրոցում տիրող ընդհանուր մթնոլորտից խօսեց ուսումնական գծով խորհրդատու՝ տկն. Դոռին: Նա իր խօսքում անդարադարձաւ դպրոցում առկայ ճիւղերին, պաշտօնէութեանը, ուսուցչական կազմին, նաեւ ուրախութեամբ նշեց, որ հասարակութեան մէջ առկայ բազմաթիւ խնդիրները գրեթէ մուտք չեն գործում հայկական դպրոցներ:

Հանդիպումների ընթացքում ծնողները առիթ ունեցան արտայայտելու իրենց յուզող հարցերն ու մտահոգութիւնները:

Պրն. Կարապետեանը յաջողութիւն մաղթեց աշակերտներին իրենց ուսման բնագաւառում, շնորհակալութիւն յայտնեց ներկաներից եւ աւելացրեց, որ Կրթական խորհուրդը ջանք չի խնայի, հնարաւորութիւնների սահմաններում` փարատելու ծնողների մտահոգութիւնները։

ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ