ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ՝ «ՍՈՒՐՄԱԼՈՒ»-Ի ԶՈՀԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ ուրբաթ, օգոստոսի 26-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի է ունենալու հոգեհանգստեան արարողութիւն՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրային կենտրոնում, տեղի ունեցած պայթունի հետեւանքով զոհւածների հոգիների խաղաղութեան համար:

Աղօթում ենք, որ Աստւած Ինքը ողորմի բոլոր զոհերի հոգիները, բայց յատկապէս մխիթարութիւն պարգեւի նրանց ընտանեկան պարագաներին ու հարազատներին:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ