Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՃՐՏՊ. ՆՈՐԱՅՐ ԱՐԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Երեքշաբթի, թւականիս օգոստոսի 30-ին, Թեմական խորհրդի ատենապետ եւ միութիւնների հետ կապ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, Հ. Հսրկն. Միութեան (Հայ Ակումբ)-ի կենտրոնատեղիում, հանդիպում ունեցաւ Վարչութեան անդամների հետ:

Հանդիպման ընթացքում Միութեան վարչութեան ատենապետ՝ Վահէ Գերասիմեանը հակիրճ զեկոյց ներկայացրեց Միութեան ընդհանուր գործունէութեան վերաբերեալ:

Պրն. Նորայր Արամեանը անդրադառնալով մի քանի տարի առաջ միութեան յարակից բազմայարկ աւտոկանգառի շինարարութեան ընթացքում վնաս պատճառւած եւ փլուզման ենթարկւած միութեան շէնքի հիմնական հատւածին եւ իրագործւած վերանորոգման աշխատանքներին ընդգծեց, որ անհրաժեշտ է հնարաւոր ելքեր փնտռել միութեան պահանջը աւելի լուրջ հետապնդելու եւ հնարաւորինս սեղմ ժամկէտում փոխհատուցում ստանալու կապակցութեամբ, որի համար խորհրդակցութիւն է եղել Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ եւ որոշւել է յառաջիկայ շաբաթւայ ընթացքում աշխատանքները շարունակել:

Նշելի է, որ անցած տարիներին այս կապակցութեամբ երկար բանակցութիւններ են վարւել, սակայն վնաս պատճառող կողմը հաւատարիմ չի մնացել պայմանաւորւածութեանը եւ չի արձգանգել բազմիցս ներկայացւած ծախսերի հաշւեցոյցերին:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը գնահատեց Միութեան գործունէութիւնը եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ