ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԵՐԿՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՍԱՐՔԱՒՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՕԺՏՈՂ, ԶԱՐԳԱՑՆՈՂ ԵՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Չորեքշաբթի, թւականիս սեպտեմբերի 7-ին, Ի. Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպել են Երկրի դպրոցները սարքաւորումներով օժտող, զարգացնող եւ վերակառուցող կազմակերպութեան (سازمان نوسازی توسعه و تجهیز مدارس کشور) նախագահ՝ դոկտ. Մեհրօլահ Ռախշանի Մեհրի հետ:

Հանդիպմանը հիմնականում անդրադարձ է եղել «Արարատ» դպրոցի շէնքի բարեկարգման եւ դրա սէյսմակայուն դարձնելուն, որի կապակցութեամբ հնչել են առաջարկութիւններ, որոնց Թեմական խորհուրդն անդրադարձ կունենայ իր նիստերում իսկ նկատի ունենալով «Թունեան-Թովմասեան» եւ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցներում Համակարգչային ճիւղում թւային աճի արձանագրումը, արծարծւել է համակարգչային սարքերի ապահովման պարագան նաեւ ներկայացւել է ցանկ՝ դպրոցների տարրալուծարանները անհրաժեշտ սարքաւորումներով օժտելու համար:

Դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը, նաեւ անդրադարձ է եղել ընդհանուր դպրոցներին կապւող խնդիրներին, որոնց լուծման համար կարեւորւում են նմանատիպ հանդիպումների կայացումն եւ երկկողմ յարաբերութիւնների սերտացումն ու ամրապնդումը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ