Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԱՐՄՆԱՄՏԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ «ԱԿՈՒՆՔ» ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵՍՉՈՒԹԵԱՆ ՀԵՏ

 

Հինգշաբթի, թւականիս սեպտեմբերի 8-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ «Ակունք» կենտրոնի տեսչուհի՝ տկն. Վանուշ Թեւանեանի եւ փոխտեսչուհի՝ տկն. Լուսինէ Յովհաննիսեանի հետ:

Սոյն հանդիպման՝ ի հետեւումն վերջին հանդիպման ընթացքում մատնանշւած նիւթականին կապւող մտահոգութիւններին, տկն. Վանուշ Թեւանեանի կողմից զեկոյց ներկայացւեց ներկայ ընդհանուր իրավիճակի եւ դժւարութիւնները նւազեցնելու նախատեսւած աշխատանքների մասին: Այս առումով նշւեց հաշւի առնելով, որ կենտրոնի բիւջէն հիմնականում ֆինանսաւորւում է նւիրատւութիւնների եւ բարերարների աջակցութեամբ, որոնք բացի մի քանի շարունակական պարագաների, մնացեալը պատահական է եւ բնականաբար հնարաւոր չէ ունենալ յստակ նախատեսում եւ նիւթական ապահովութիւն, ուստի առաջադրւել եւ քննարկւել է օժանդակութիւնների յստակ ցուցակ ունենալու տարբերակը, որն այդ ուղղութեամբ աշխատանքներ են իրականացւելու:

Պրն. Արամեանը գնահատելով հնչած մտածումը, գոհունակութեամբ անդրադարձաւ Կենտրոնի աշխատակազմի մարդասիրական ու դժւարին աշխատանքին, ինչը նպաստում է այն կարեւոր հանգամանքին, որ Կենտրոնի սաները իրենց կարողութեան սահմաններում առաջադիմելու հնարաւորութիւն ունենան: Պրն. Արամեանը հաւաստիացրեց, չնայած այն հանգամանքին, որ «Ակունք» կենտրոնը անկախ կառոյց է, սակայն իր աշխատանքի բնոյթից ելնելով միշտ եղել է Թեմական խորհուրդների ուշադրութեան կենտրոնում, որին աշխատել է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ