Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



2022-2023 ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԵՄՈՒՏԸ՝ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Այսօր առաւօտեան համայն Իրանում մեկնարկել է 2022-2023 տարեշրջանի դպրոցական տարեմուտը:

Թեհրանի հայոց թեմում այսօր առաւօտեան տարեմուտի առիթով երկու հայոց ազգային դպրոցներ՝ «Սողոմոնեան» տղայոց միջնակարգ եւ «Յ. Թովմասեան» աղջկանց միջնակարգ դպրոցներ այցելեցին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները եւ քհնյ. Հայրը: Դպրոցներում Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը ընթերցում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի յղած պատգամը, փոխանցւում էր Կրթական խորհրդի պատգամը եւ իր քաջալերական խօսքը փոխանցում խորհրդարանի պատգամաւորը, անդրադառնալով առգոյ խնդիրներին:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ