ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԶԱՐԹՕՆՔ» ՊԱՐԱԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԵՒ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

Հինգշաբթի, թւականիս սեպտեմբերի 22-ին, «Զարթօնք» պարախմբի ղեկավար տկն. Լորեթա Աւետիսեանի հրաւէրով, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր Լինդա Ղարախանեանի եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի այցելեցին «Զարթօնք» պարախմբի կենտրոն եւ հանդիպում ունեցան խմբի ղեկավար կազմի եւ Ծնողական խորհրդի հետ:

Պարախմբի սաները պարի եւ երգի կատարումներով դիմաւորեցին հիւրերին: Ապա մտերմիկ հանդիպման ընթացքում տկն. Աւետիսեանը ընդհանուր բացատրութիւն ներկայացրեց պարախմբի աշխատանքների եւ կենտրոնի յարմարութիւնների եւ առկայ դժւարութիւնների վերաբերեալ:

Պրն. Արամեանը գնահատելով արւեստի ասպարէզում իրականացւող աշխատանքները յոյս յայտնեց, որ միասնական ջանքերով փարատւեն մտահոգութիւնները եւ պարախումբն աւելի եռանդով շարունակի իր մշակութային աշխատանքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ