ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ ԼԻԱԶՕՐՒԵՑ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ ԵՒ ՊԺ-Ի ՈՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՒԱՆՆԵՐԻՆ

Ըստ հրապարակւած յայտարարութեան՝ երեքշաբթի, թւականիս նոյեմբերի 15-ի երեկոյեան որոշւած էր գումարւէր 16-րդ շրջանի Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը պէտք է զբաղւէր երկու հիմնական օրակարգերով՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր ժողովի համար Թեհրանի հայոց թեմի 10 պատգամաւորների ընտրութեամբ եւ Թեմական խորհրդի կողմից ժողովին յղւած նամակի քննարկմամբ, որը պատասխան-նամակ էր համայնքային մի շարք հարցերի վերաբերեալ:

Թէեւ նիստը չգումարւեց քւորում չունենալու պատճառով, սակայն Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ, ներկայ պատգամաւորները լիազօրեցին, որ Ազգային ժողովի համար 10 պատգամաւորներ նշանակւեն Թեհրանի հայոց թեմի առաջնորդի, ՊԺ-ի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի դիւանների հայեցողութեամբ:

Նշենք, որ Ազգային ժողովը կայանալու է թւականիս դեկտեմբերի 7-ին, 8-ին եւ 9-ին Անթիլիասում:

Լուրը՝ «Ալիք»-ից