Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ՝ «ԹՈՒՆԵԱՆ» ԵՒ «ՆԱՅԻՐԻ» ԴՊՐՈՑՆԵՐ

Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգը միշտ եղել է Ազգային Իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

Ուստի, Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

Յիշեալ հանդիպումների շարանում շաբաթ, թւականիս նոյեմբերի 19-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ՝ տկն. Անի Միրզախանեանը եւ Կրթական խորհրդի անդամ՝ պրն. Խաչատուր Խաչատրեանի այցելեցին «Թունեան» օրիորդաց դպրոց:

Սոյն հանդիպմանը առանձնաբար խորհրդակցութիւն կատարւեց դպրոցի տեսչուհու՝ տկն. Մալմիրի, փոխտեսչուհի Շաքէ Աւետեանի նաեւ Ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Ծնողական խորհրդի հետ ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց դպրոցի ընդհանուր աշխատանքներին եւ ծրագրերին նաեւ հովացման համակարգի համալրման հարցին, որն այս ուղղութեամբ ժամանակին նախատեսւած չիլերի տեղադրման տարբերակը ծախսատար լինելու պատճառով ընդհանրապէս բացառւեց եւ որոշւեց ուսումնասիրութիւն կատարել այլընտրանքային տարբերակների վերաբերեալ։
Դպրոցի տեսչուհու եւ փոխտեսչուհիների հետ հանդիպման ընթացքում ընդհանուր առմամբ կարեւորւեց դպրոցը ուրախ, հաճելի եւ եռանդուն միջավայրի վերածելու անհրաժեշտութիւնը, որը նաեւ կը հանդիսանայ դպրոցի ուսման որակը բարձրացնելու երաշխիքը: Իսկ անդրադառնալով հայոց դպրոցների հիմնական առաքելութեան, ընդգծւեց հայ աշակերտին ազգային եւ հոգեւոր հոգով սնուցանելու եւ հայեցի դաստիարակութիւն տալու կարեւորութիւնը:


Սոյն հանդիպման յաջորդեց «Նայիրի» տղայոց դպրոցի այցելութիւնը, որտեղ նաեւ հանդիպում կայացաւ դպրոցի տեսուչուհի՝ տկն. Բահրէյնիի, փոխտեսչուհի Ալենուշ Յովսէփեանի եւ Ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Դպրոցի աշխատանքների եւ ծրագրերի կապակցութեամբ ընդհանուր բացատրութիւն ներկայացւելով, նշւեց, դպրոցում հնարաւորութիւնների առումով առկայ մի շարք դժւարութիւններին, որոնց փարատման ուղղութեամբ խոստումներ տրւեցին: Հանդիպման ընթացքում նաեւ կարեւորւեց դպրոց-ծնող երկկողմ յարաբերութիւնների եւ փոխադարձ համագործակցութեան կարեւորութիւնը:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը վստահեցրեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը քանի որ հաւատացած է, որ հայ դպրոցը հայի կենարար աւիշն է, որով կերտւում ու կազմաւորւում է մեր ազգի գոյատեւման գրաւականը համարւող՝ հայ պատանու եւ հայ երիտասարդի հոգին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ


Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ