Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՍՏՒԱԾԱՇՆՉԱԿԱՆ ՍԵՐՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Աստծու խօսքը սրբագործում է մարդը, այլ խօսքով՝ ներքնապէս մաքրում եւ Աստծուն է ընծայում այն։

Այս մասին մեր Տէրն ասում է.-«Հա´յր, սրբագործիր նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է» (Յհ 17.17)։ Իսկ Պօղոս առաքեալ հաստատում է թէ «Ամէն ինչ Աստծու խօսքով եւ աղօթքով է սրբւում» (Ա.Տմ4.5)։ Այլուր առաքեալը վկայում է, թէ Տէրը իր կեանքը տւեց եկեղեցու համար, «Որպէսզի ջրի լւացումով մաքրի այն եւ սրբի իր խօսքով» (Եփ5.25-26)։ Աստծու խօսքի հանդէպ այս հաւատքից մղւած, մեր համայնքում բարձր հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, մեծ եռանդով շարունակւում են Աստւածաշնչի սերտողութեան դասընթացները:

ա) Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի՝
Անցնող երկու շաբաթների ընթացքում, երկուշաբթի, դեկտեմբերի 5-ին եւ 12,-ին Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը, շարունակեց «Հայր մեր»-ի (Մտ 6.9-13) սերտողութիւնը: Հայր Սուրբը շեշտեց թէ աղօթքի ժամանակ երբ Աստծու առաջ ենք կանգնում, պէտք է գիտակցենք թէ նա ոչ միայն մեր Աստւածն ու Արարիչն է, այլեւ՝ մեր խնամատար ու գուրգուրալից հայրը։ Մտ 6.10-ի մասին խօսելիս, Նա հանգամանօրէն բացատրեց թէ պիտի գայ մի ժամանակ երբ չար մարդիկ պիտի հեռացւեն այս աշխարհքից, եւ Աստծու արքայութիւնը, որ գտնւում է երկնքում՝ պիտի հաստատւի երկրի վրայ (Սղ 37.9,11,22,29,34։ Մտ 5.5։ Յյտ 5.10։ Բ.Պտ 3.10-13։ Հռ 4.13, 8.21։ Ես 65.17, 66.22։ Յյտ 21.1, եւ այլն)։

բ) Սրբ. Թարգմանչաց Եկեղեցի՝
Երեքշաբթի, դեկտեմբերի 6-ին, Հայր Սուրբը բացատրեց «Կորած ոչխար»-ի առակը (Ղկ 15.4-7), ուր նա շեշտեց թէ իւրաքանչիւր մարդ մեծ արժէք է ներկայացնում Աստծու համար, որի փրկութիւնը Աստծու Որդին անձնապէս է հետապնդում։ Աստծու անբացատրելի սէրը մարդ արարածի հանդէպ պարզելու համար, Հայր Սուրբը ասաց. «Եթէ աշխարհում միայն մի մարդ մեղք գործէր, Աստծու Որդին դարձեալ գալու էր աշխարհ մեռնելու նրա փրկութեան համար»։
Երեքշաբթի, դեկտեմբերի 13-ին, Հայր Սուրբը խօսեց «Քանանացի կնոջ հաւատք»-ի մասին (Մտ 15.21-23), որ Տիրոջ աղաչում էր իր աղջկայ բժշկութեան ու փրկութեան համար։ Նաեւ շեշտեց, որ Քանանացի կնոջ օրինակին հետեւելով, պէտք է իւրաքանչիւր հայ մայր աղաչի Աստծուն իր զաւակների փրկութեան համար։ Նա ասաց. «Դուք չէք ծնել զաւակներ, որպէսզի մի օր նրանք կորսւեն այլ նրանց ծնել էք երկինքի համար, ուստի պէտք է խնդրանք մատուցէք երկնքի Աստծուն նրանց փրկութեան համար»։ Նա ասաց նաեւ. «Այսօր մենք կարիքն ունենք աղօթող ու աղաչող մայրերի ու հայրերի, որոնք աղօթեն ոչ միայն իրենց սեփական ընտանիքների փրկութեան համար, այլեւ մեր մեծ ընտանիքի՝ հայրենիքի փրկութեան համար»։

գ) Ս. Սարգիս Եկեղեցի՝
Չորեքշաբթի, դեկտեմբերի 7-ին, Հայր Սուրբը «Կորած ոչխարի առակ»-ի (Ղկ 15.4-7) մասին խօսելիս նախ բացատրեց «ոչխար»-ի հասկացողութիւնը, որ շատերին գայթակղեցնում է։ Նա ասաց. «Ոչխարը խորհրդանշում է հեզութիւն եւ զոհողութիւն։ Տէրը մեզ ոչխար է կոչում, ո՛չ թէ որովհետեւ ուզում է որ լինենք վախկոտ, այլ՝ որովհետեւ ուզում է որ լինենք հեզ ու խոնարհ եւ պատրաստ լինենք ուրիշների համար զոհողութիւններ յանձն առնել, ճիշդ ինչպէս ինք իբրեւ Աստծու Գառը՝ մեզ համար զոհւեց»։ Նա ասաց նաեւ. «Սխալւում են նրանք որոնք խորհում են թէ քրիստոնէութիւնը տկարացնում է հայրենասիրութեան եւ ազգասիրութեան հոգին մեր ներսիդում։ Նա որ սիրում է Քրիստոսին՝ չի կարող չսիրել հայրենիքը, որ Աստծու պարգեւն է մեր ազգին, եւ նա որ սիրում է մեր ազգն ու հայրենիքը՝ չի կարող չսիրել Քրիստոսին։ Մի հայ քրիստոնեայ որի մէջ տկար է հայրենասիրութիւնը, նշանակում է թէ չի հասկացել կամ սխալ է հասկացել Քրիստոսն ու քրիստոնէութիւնը»։
Չորեքշաբթի, դեկտեմբերի 14-ին, Հայր Սուրբը սկսեց «Բարի Սամարացու առակ»-ի սերտողութիւնը (Ղկ 10.30-37), որը տակաւին շարունակւելու է։ Հայր Սուրբը իր խօսքի սկզբում պարզեց, թէ նա որ թողնում է Երուսաղէմը եւ իջնում Երիքով, այսինքն՝ թողնում Աստծուն ու գնում աշխարհին ու մեղքին՝ ընկնում է չարի ձեռքի մէջ, մերկացւում իր բոլոր առաքինութիւններից եւ դժբախտանում (Ղկ 10.30)։ Սերտողութիւնների աւարտին Հայր Սուրբը պատասխանում է ժողովուրդին յուզող հարցումներին։

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն Աստւածաշնչի սերտողութեան դասընթացներին, որոնք պիտի օգնեն մեզ լայն գիտութիւն ամբարելու Աստւածաշնչի եւ մեր եկեղեցու հաւատքին մասին եւ միաժամանակ օգնեն, որ աճենք մեր հաւատքի կեանքում։

Աստւածաշնչական սերտողութեան դասընթացները տեղի են ունենում հետեւեալ ժամանակացոյցով՝
- Երկուշաբթի, երեկոյեան ժամը 5:00-ից 6:00-ը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի:
- Երեքշաբթի երեկոյեան ժամը 5:00-ից 6:00-ը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցի:
- Չորեքշաբթի, առաւօտեան ժամը 10:00-ից 11:00-ը, Ս. Սարգիս եկեղեցի:

ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ