Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակի, թւականիս դեկտեմբեր 25-ին, Թեհրանի կարգապահական ուժերի աստիճանաւորական կազմի ներկայացուցիչներ, իրենց քաղաքական եւ հաւատքի առաջնորդութեան տնօրէնի ուղեկցութեամբ, Ամանորեայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապի հոգեւոր հարցերի խորհրդատու Արժ․ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը բարեգալստեան մաղթանքներից յետոյ հակիրճ բացատրութիւն ներկայացրեց Թեհրանի եկեղեցիների, հայ համայնքի, եկեղեցական կեանքի ու պաշտամունքի մասին, որից յետոյ պատասխանեց հարցումներին:

Այցելութեան երկրորդ բաժնում, յիշեալ խումբը Քահանայ Հօր եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի ընկերակցութեամբ Առաջնորդարնի դահլիճում հանդիպում ունեցաւ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի հետ։ Առաջնորդ Սրբազան Հօր բարեգալստեան մաղթանքներից յետոյ խմբի ներկայացուցիչները նախապէս շնորհաւորեցին Սուրբ Ծննդեան եւ Ամանորեան տօները։

Սրբազան Հայրը գնահատեց խմբի նախաձեռնութիւնը ապա անդրադառնալով Ուղղափառ հայ Առաքելական եկեղեցու եւ այլ եկեղեցիներում Յիսուսի ծննդեան թւականի տարբերութիւններին, ակնարկեց այն իրողութեան, որ թւականը էականը չէ այլ էական է մարդկանց սրտերի միաւորումը։

Սրբազան Հայրն իր խօսքերի ընթացքում անդրադարձաւ այն իրողութեան, որ Իրանի Իսլամական հանրապետութիւնում բոլոր կրօնների հետեւորդներն ու ժողովուրդները հակառակ իրենց տոհմական եւ հաւատալիքների տարբերութիւնների, եղբայրաբար ապրելով ամբողջ աշխարհում հանդիսանում են որպէս սիրոյ, փոխընբռման եւ փոխզիջման ռահվիրաներ: Սրբազան Հայրը նաեւ անդրադառնալով Իրան Իրաք պատերազմի ընթացքում համայնքիս կատարած ներդրումներին, յայտնեց՝ Հայ նահատակները եւ անձնուրացներն Իրանեան հայրենիքի հողային ամբողջականութիւնը իրենց նպատակակէտը դարձնելով, առաջնագծում յայտնւելով սխրանքներ են գործել ու իրենց կեանքն ու առողջութիւնն զոհել են ի խնդիր իրենց հայրենակիցների ապահովութեան: Սրբազան Հայրը ակնարկեց այն իրողութեան, որ Քրիստոնեայ համայնքի ի մասնաւորի հայ ժողովրդի Իրանում կատարած ծառայութիւնների եւ անձնազոհութիւնների դրդապատճառը Քրիստոսի կողմից մեզ կտակւած պատւիրանն է եղել, որը ասում է.-«Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար»:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ