ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Շաբաթ, թւականիս յունւարի 21-ին, Ղոմի ճեմարանների միջազգային յարաբերութեան եւ կրօնների գրասենեակի տնօրէն Մոհամմադ Սադեղ Ամին Դինը Ամանորեան եւ Սուրբ ծննդեան տօների առիթով եւ Ղոմի իսլամական ճեմարանների տնօրէն Այաթօլլահ Էրաֆիի շնորհաւորական ուղերձը փոխանցելու նպատակով, այցելեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Հանդիպմանը ներկայ էր նաեւ Հանրային կապի հոգեւոր հարցերի խորհրդատու Արժ․ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը:

Սրբազան Հօր բարեգալստեան մաղթանքներից յետոյ, յարգարժան հիւրը Սրբազան Հօրը փոխանցեց Այաթօլլահ Էրաֆիի շնորհաւորական ուղերձը նաեւ փոխանցեց Իսլամական ուսումնասիրութիւնների միջազգային ինստիտուտի տնօրէն Հոջաթ. Դոկտ. Մոհամմադ Ալի Շոմալիի շնորհաւորական ողջոյնները:

Հանդիպման ընթացքին անդրադարձ եղաւ Իրանում զանազան կրօնների հետեւորդների խաղաղ գոյակցութեան եւ փոխադարձ կապերի նաեւ կրօնների խաղաղ երկխօսութեան եւ յարաբերութիւնների մասին։

Սրբազան Հայրը իր խօսքերի ընթացքին յայտնեց, որ կրօնը ընդհանրապէս ոչ միայն չի արգելել մարդկային յարաբերութիւնները այլ խթանել եւ տարբեր քաղաքակրթութիւնների ու կրօնների հետեւորդների սրտերի ու մտքերի սերտացման պատճառ են հանդիսացել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ