Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՍԱՍՈՒՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ՏԵՍՉՈՒՀՈՒՆ ԵՒ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Երեքշաբթի, թւականիս յունւարի 31-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքճեանին եւ «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին ու Ծնողական խորհրդի անձնակազմին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու յիշեալ մանկապարտէզի հիմնադրման 40-ամեակին նւիրւած նախաձեռնութիւնների կապակցութեամբ:

Դպրոցի տեսչուհի Մադլէն Քեշիշեանը հակիրճ ներկայացնելով մանկապարտէզի աշխատանքները յայտնեց, որ 40-ամեակի առիթով Ծնողական խորհուրդը՝ ինք նաեւ աշխատելու է, որպէս յոբելեանական յանձնախումբ: Նա յաւելեց, որ այս առիթով, փոխան ձեռնարկի հրատարակւելու է մանկապարտէզի 40 տարւայ անցած ուղին ներկայացնող գիրքը իսկ տարւայ ընթացքում Մանկապարտէզում ձեռնարկւող բոլոր միջոցառումները կը նւիրւեն 40-ամեակին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ մեծապէս գնահատեց մտածումը եւ անհրաժեշտ թելադրութիւնները կատարելով, յաջողութիւն մաղթեց նրանց աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ