ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ երկուշաբթի, փետրւարի 13-ին, 2023 թ. տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան, որով եւ քահանայից: Այս առիթով, երկուշաբթի փետրւարի 13-ին, հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Սրբ. Վարդանանց եկեղեցում։

Պատարագելու է Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը։

Կրօնական արարողութեանց նախագահելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին

Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու Ղեւոնդեանց քահանայից նահատակութեան խորհրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ