Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԴԱԴԱՐԻՑ ՅԵՏՈՅ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՒԵՑ 45-ՐԴ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ

Երկու տարւայ դադարից յետոյ, հինգշաբթի, փետրւարի 9-ին, մեկնարկը տրւեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Համադպրոցական խաղերի 45-րդ շրջանի:

«Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում շուրջ 13 դպրոցի ու 4 մանկապարտէզների անունը կրող ցուցատախտակներով մարզիկների տողանցքին էր մասնակցում շուրջ 400 աշակերտ:

Յատկանշական է, որ 45-րդ Համադպրոցականի բացումը տեղի էր ունենում առանց խաղերի ջահի ու ջահակրի, ինչի մասին Կազմակերպիչ յաձնախմբի նախագահ Անահիտ Նազարեանը «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ անվտանգութեան նկատառումներով է նման որոշում կայացւել, յատկապէս, երբ բացման արարողակարգը տեղի էր ունենում փակ տարածքում:

Աշակերտները մրցութային երեք շաբաթների ընթացքում ուժերն են չափելու ֆուտսալ, բասկետբոլ, սթրիթբալ, թեթեւ ատլետ, թենիս, ժայռամագլցում, սեղանի թենիս, շախմատ, հեծանւավազք, եւ աւանդական դարձած տասնամարտի մարզաձեւերում:

Պաշտօնական բաժնի աւարտից անմիջապէս յետոյ «Շանթ»- «Մարիամ» հաստատութիւն թիմերի միջեւ ֆուտսալի, իսկ «Նայիրի»- «Գիւլբենգեան» դպրոցների՝ բասկետբոլի հանդիպումերով պաշտօնապէս մրցումների մեկնարկը տրւեց։

Ընթացքում նշւեց, որ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզ-նախակրթարանը նշում է իր հիմնադրման 80, իսկ «Սասուն» ազգ. մանկապարտէզը՝ 40-ամեակը: Նոյն առիթով «Սասունցի Դաւիթ» սրահում փակցւած էր համապատասխան պաստառներ։

Հանդիսատեսի շարքերում ներկայ էին՝ Սրբազան Հայրը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը, Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի, ինչպէս նաեւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը, գերպ. Ծ. վրդ. Մելոյեանը եւ հոգեւոր հայրեր, դպրոցների տնօրէնները ծնողական խորհուրդների ընկերակցութեամբ, եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Բացման հանդիսաւոր արարողակարգը
Ձիւնառատ եղանակի բերումով մայրաքաղաքի խցանումը առաջին փորձութիւնն էր մարզաւան հասնելու համար: Չնայած հանդիսատեսի ներկայութիւնը գերազանցեց կազմակերպիչների կանխատեսումները, ինչի բերումով հանդիսատեսը տեղաւորւել էր մարզիկների համար նախատեսւած տարածքում: Իսկ մինչ այդ տեղադրւածէկրանից հնչում էր ազգային-ժողովրդական երգերի տեսահոլովակներ։

Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառումը պաշտօնականացւեց Սկաուտական միութեան դրօշակակիրների միջոցով Իրանի Իսլ. Հանրապետութեան եւ «Արարատ» կազմակերպութեան դրօշները, որոնք համապատասխան հիմներգի ընթացքում ծածանւեցին «Սասունցի Դաւիթ» սրահում։

Ընթացքում ցուցադրւեց խաղերի պատմութեան մասին պատմող մի տեսանիւթ, որից յետոյ այբենական կարգով սրահ մուտք գործեցին դպրոցների աշակերտներն իրենց պատասխանատուների հետ միասին:

Նոյ Նազարեանը եւ Վանէ Տէր-Ղազարեանը կատարելով բացման հանդիսութեան հաղորդավարի աշխատանքները, պարբերապար յայտարարում էին միջոցառմանը համապատասխան կարգախօսներ, որի ընթացքում էլ նշւեց «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզ-նախակրթարանի 80 եւ «Սասուն» ազգ. մանկապարտէզի հիմնադըրման 40-ամեակը: Միաժամանակ սրահի ժայռամագլցման պատին ամրացւած «Դէպի Արարատ, դէպի յաղթանակ» պաստառը բացւեց:

Հ.Մ.Ա.Կ-ի Կենտրոնական վարչութեան անունից ելոյթ ունեցաւ կազմակերպութեան փոխնախագահ Արա Գալստեանը, ով իր ողջոյնի խօսքը փոխանցեց միջոցառմանը մասնակից բոլոր աշակերտներին եւ ծնողներին։

Ամբիոնի մօտ հրաւիրւեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով նման ծաւալով աշխատանքի իրականացումը բարձր գնահատելով յաջողութիւն մաղթեց մրցումներում մասնակից աշակերտութեանը։

Հայրական օրհնանքով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը օրհնեց աշակերտներին, ծնողներին, ինչպէս նաեւ «Արարատ»-ին:

Սրբազան Հայրը յիշեցնելով Արցախի ներկայիս պաշարման հետեւանքով ստեղծւած ծանր իրավիճակի մասին, կարեւորեց Արցախ աշխարհին զօրավիգ կանգնելը յատկապէս մատաղ սերնդի կողմից:

Պաշտօնական յայտարարութիւններին յաջորդեց գեղարւեստական ծրագիրը, որի ընթացքում երգային կատարումներով ելոյթ ունեցան՝ Լիանա Ղազարեանը՝ «Իմ հայրենիք» եւ Գրէյսի Վարդանեանցը՝ «Այայի երկիր Արցախ» մեներգով:

Լուրը՝ «Ալիք»-ից

Լուսանկարը՝ Հատիսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ