ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԱՅՑԸ «ՕՀԱՆԵԱՆ» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՏԱՂԱՒԱՐ՝ ԻՐԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍՈՒՄ

Հինգշաբթի, թւականիս փետրւարի 23-ին, Սրբազան Հայրն ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի այցելեց Իրանի ոսկերչական 14-րդ միջազգային ցուցահանդէս, որտեղ «Օհանեան» ոսկերչական ընկերութեան տաղաւարը այլ ընկերութիւնների կողքին, այցելուներին է ներկայացնում երկրի նորագոյն ձեռքբերումները՝ ոսկու եւ ոսկերչական արդիւնաբերութեան ոլորտում:

Սրբազան Հայրն հետաքրքրական եւ իւրայատուկ ցուցասրահում կատարած շրջայցի ընթացքում այցելեց «Օհանեան» ոսկերչական տաղաւար: Նա ընկերութեան տնօրէնութեանը հանդիպելով բարձր գնահատեց նրանց գործունէութիւնը եւ մատնանշեց, որ նրանք իրենց արտադրական աշխատանքով, նպաստում են մեր ժողովրդի աշխատունակութեանը եւ Իրանում ոսկերչական արւեստին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ